Ացետիլցիստեին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Ացետիլցիստեին (անգլ.՝ Acetylcysteine), հայտնի է նաև N-ացետիլցիստեին անվամբ։ Օգտագործվում է պարացետամոլի (ացետամինոֆեն) գերդոզավորման ժամանակ՝ բուժման նպատակով։ Հանդիսանում է հակահազային պրեպարատ, քանի որ իջեցնում է խտացված խորխի մածուցիկությունը[3]։ Այն ընդունվում է ինչպես ներերակային, այնպես էլ պերօռալ ընդունման ճանապարհներով։ Դուրս է գրվում դյուրալույծ հաբերի, փոշու տեսքով։ Որոշ մարդիկ օգտագործում են նաև որպես դիետիկ հավելում[4][5]։
Ացետիլցիստեին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₅H₉NO₃S |
Մոլային զանգված | 2,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 110 °C[2] °C |
Դասակարգում | |
CAS համար | 616-91-1 |
PubChem | 12035 |
EINECS համար | 210-498-3 |
SMILES | CC(=O)NC(CS)C(=O)O |
ЕС | 210-498-3 |
ChEBI | 11540 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ընդհանուր կողմնակի երևույթներն են՝ սրտխառնոց և փսխում, մաշկը երբեմն դառնում է դյուրագրգիռ, կարող է առաջանալ քոր և կարմրություն, հնարավոր է նաև անաֆիլաքսիայի ոչ իմունային տեսակ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այն անվտանգ է հղիության ընթացքում[3]։ Պարացետամոլի գերդոզավորման ժամանակ այն աշխատում է հետևյալ կերպ․ բարձրացնում է գլուտաթիոնի մակարդակը (հակաօքսիդանտ է և կարող է չեզոքացնել պարացետամոլի թունավոր խտանյութերը)[6]։
Ացետիլցիստեինն առաջին անգամ հայնտաբերվել է 1960 թվականին, բայց սկսել է օգտագործվել 1968 թվականին[7]։ Այն Առողջապահության Համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում է, որտեղ անհրաժեշտ են ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցները[8]։ Այն հասանելի է, որպես ջեներիկ դեղորայք (անգլ.՝ generic drug)[9] և շատ թանկ չէ[10]։