Բանսկա Բիստրիցա
From Wikipedia, the free encyclopedia
Բանսկա Բիստրիցա (սլովակերեն՝ Banská Bystrica, գերմ.՝ Neusohl; հունգ.՝ Besztercebánya; ուկրաիներեն՝ Банська Бистриця), քաղաք Սլովակիայի կենտրոնական մասում, Հրոն գետի ափին։ Նույնանուն երկրամասի վարչական կենտրոնն է, համարվում է Կենտրոնական Սլովակիայի ոչ պաշտոնական մայրաքաղաքը։ Բնակչության թվաքանակը՝ շուրջ 83 հազար։ Պատմականորեն եղել է հանքագործական կարևոր կենտրոն (միջին դարերում)։ Հարուստ է պատմական և գեղարվեստական բարձր արժեք ունեցող հուշարձաններով։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բանսկա Բիստրիցա | |||||
սլովակ.՝ Banská Bystrica | |||||
| |||||
Երկիր | Սլովակիա | ||||
Առաջին հիշատակում | 1255 | ||||
Մակերես | 103,37 կմ² | ||||
ԲԾՄ | 362 մետր | ||||
Բնակչություն | ▼76 018 մարդ (հունվարի 1, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 048 | ||||
Փոստային դասիչ | 974 01, 974 04, 974 05, 974 09 և 974 11 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BB | ||||
Պաշտոնական կայք | banskabystrica.sk | ||||
| |||||
2017 թվականին Եվրոպայի Բողոքական եկեղեցիների ընկերակցությունը Բանսկա Բիստրիցային շնորհել է «Ռեֆորմացիայի եվրոպական քաղաքի» պատվավոր կոչում[2]։
2000-ական թվականներին Բանսկա Բիստրիցան դարձել էր Ուկրաինայի աշխարհազորային բանակի (УПА-ի) ռազմական պատմության ուսումնասիրման ակադեմիական կենտրոններից մեկը[3]։