Բաոբաբ
բույսերի տեսակ / From Wikipedia, the free encyclopedia
Բաոբաբ (լատին․՝ Adansonia digitata), փիփերթազգիների ընտանիքի ծառատեսակ է, որը հիմնականում տարածված է Աֆրիկայի չոր արևադարձային սավաննաներում։ Նույնն է՝ վարազածառ, կապկածառ։
Բաոբաբ | |
Բաոբաբ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Փիփերթածաղկավորներ (Malvales) |
Ընտանիք | Փիփերթազգիներ (Malvaceae) |
Ենթաընտանիք | Bombacoideae |
Ցեղ | Adansonia |
Տեսակ | Բաոբաբ (A. digitata) |
Միջազգային անվանում | |
Adansonia digitata |
Adansonia ցեղն իր անվանումն ստացել է ֆրանսիացի բնախույզ և բուսաբան Միշել Ադանսոնի պատվին (1727 - 1806 թթ.), «digitata» (լատին․՝ digitus՝ մատ) տեսակի անվանումը պայմանավորվում է տերևների ձևով՝ դրանք ունեն մատների ձև՝ մեկ տերևին՝ 5-7 «մատ»։ Ծաղիկները` խոշոր ու սպիտակ, պտուղները՝ երկար, վարունգանման, հյութալի, քաղցրահամ միջուկով, որը կարելի է ուտել։