Բարսելոնա
From Wikipedia, the free encyclopedia
Բարսելոնա (իսպաներեն՝ Barcelona), քաղաք Իսպանիայում, հանդիսանում է երկրի երկրորդ մեծագույն քաղաքը և Կատալոնիայի մայրաքաղաքը[2]։ Ամենամեծ տուրիստական կենտրոններից է Եվրոպայում։ Բնակչությունը կազմում է 1 615 908 մարդ։ Բարսելոնան երկրորդ քաղաքն է բնակչության թվով Մադրիդից հետո, և 10-րդն է Եվրոպական Միությունում։ 2010 թվականի մարտին դարձել է Միջերկրական միության մայրաքաղաքը. այդ միության անդամ են 43 երկիր։ Բարսելոնան համարվում է Կատալոնիա ինքնավար մարզի մայրաքաղաքը։ Բարսելոնայի քաղաքային տարածքը ձգվում է քաղաքի վարչական շրջանի սահմաններից դուրս, քաղաքային տարածքի բնակչությունը կազմում է 4.5 միլիոն բնակիչ, համարվում է 6-րդ ամենախիտ բնակեցված քաղաքային տարածքը Եվրոպայում։ Տեղակայված է Միջերկրական ծովի ափին՝ Լոբրեգատ և Բեսոս գետերի միջև, արևմտյան հատվածում սահմանակից է Սերրա դե Կոլլսերոլա լեռնաշղթային։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բարսելոնա | |||||
Barcelona | |||||
| |||||
Քաղաքի համայնապատկերը | |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Ինքնավար մարզ | ԿատալոնիաԿատալոնիա | ||||
Ներքին բաժանում | Հին քաղաք, Էշամպլե, Սանտս Մոնտժուիկ, Լես Կորտս, Sarrià-Sant Gervasi?, Gràcia?, Horta-Guinardó?, Nou Barris?, Sant Andreu? և Sant Martí? | ||||
Քաղաքապետ | Ժորդի Հերեու | ||||
Առաջին հիշատակում | մ. թ. ա. 3-րդ դար | ||||
Մակերես | 101,30 կմ² | ||||
ԲԾՄ | >12 մ | ||||
Պաշտոնական լեզու | Կատալոներեն | ||||
Բնակչություն | 1 620 943 մարդ (2008) | ||||
Խտություն | 15991[1] մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | Կատալոնացիներ, իսպանացիներ | ||||
Կրոնական կազմ | Կաթոլիկություն | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +34 93 | ||||
Փոստային դասիչ | 08001-08080 | ||||
Ավտոմոբիլային կոդ | B | ||||
Պաշտոնական կայք | barcelona.cat | ||||
| |||||
Հիմնադրվելով որպես հռոմեական քաղաք՝ հետո այն դարձել է Բարսելոնա նահանգի մայրաքաղաքը։ Արագոնի թագավորությանը միանալուց հետո այն դարձել է Արագոնի թագավորության կարևորագույն քաղաքը։ Պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ նվաճվել է, սակայն Բարսելոնան ունի հարուստ մշակութային ժառանգություն և այժմ շարունակում է մնալ կարևոր մշակութային և զբոսաշրջային կենտրոն[3]։ Հատկապես հռչակավոր են Անտոնի Գաուդիյի և Լուիս Դոմենեկ-ի-Մոնտաների ճարտարապետական աշխատանքները, որոնք ներառված են ՄԱԿ-ի համաշխարհային ժառանգության վայրերի ցանկում։
Բարսելոնան հայտնի է նաև ֆուտբոլային համանուն թիմով, որը բազմիցս հռչակվել է Իսպանիայի առաջնության չեմպիոն։
Բարսելոնայում զարգացած է նաև կրթական համակարգը։ Ամենահայտնին Բարսելոնայի պետական համալսարանն է (հիմնադրվել է 1450թ.)։