Բաքվի նահանգ
նահանգ / From Wikipedia, the free encyclopedia
Բաքվի նահանգ (ռուս.՝ Бакинская губерния), Ցարական Ռուսաստանի նահանգներից մեկը Հարավային Կովկասի արևելյան մասում 1859-1917 թվականներին։ Հյուսիսում սահմանակցում էր Դաղստանի մարզին, արևմուտքում՝ Ելիզավետպոլի նահանգին և հարավից՝ Պարսկաստանին։ Արևելյան ամբողջ սահմանի երկարությամբ Կասպից ծովն է։
Արագ փաստեր Բաքվի նահանգБакинская губерния, Երկիր ...
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Կարգավիճակ | նահանգ | ||
Մտնում է | Ռուսական կայսրություն | ||
Ներառում է | Բաքվի գավառ Գյոկչայի գավառ Ղուբայի գավառ Ջավադի գավառ Լենքորանի գավառ Շամախու գավառ | ||
Վարչկենտրոն | Բաքու | ||
Խոշորագույն քաղաք | Բաքու | ||
Հիմնական լեզու | Ռուսերեն | ||
Բնակչություն (1897) | 826 716 | ||
Ազգային կազմ | Թուրքեր, հայեր, ռուսներ | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի Իսլամ | ||
Տարածք | 39 100 | ||
Հիմնադրված է | 1859-1917 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Աղվանք, Փայտակարան | ||
Փոխարինեց | Շամախիի նահանգ | ||
Փակել
Համապատասխանում է ներկայիս Ադրբեջանական հանրապետության արևելյան հատվածին՝ ներառելով Թալիշստանը։
Վարչական կենտրոնը Բաքու քաղաքն էր։ Այլ խոշոր քաղաքներ էին Շամախին և Լենքորանը։ Նախքան 1859 թվականը Բաքվի նահանգի տարածքը Շամախու նահանգի մաս էր կազմում։ Այն ընդգրկում էր Հյուսիսային Իրանի խանություններից Բաքվի, Թալիշի, Շամախու, Շիրվանի, Ղուբայի և Ջավադի խանությունները։