Բելառուս
From Wikipedia, the free encyclopedia
Բելառուս (ՄՀԱ՝ /bɛləˈruːs/: Բելառուսերեն.՝ Белару́сь, ՄՀԱ՝ [bʲɛlaˈrusʲ]; Ռուսերեն.՝ Белору́ссия)՝ պաշտոնական անվանում Բելառուսի Հանրապետություն (Բելառուսերեն.՝ Рэспубліка Беларусь Ռուսերեն.՝ Республика Белоруссия), դեպի ծով ելք չունեցող պետություն Արևելյան Եվրոպայում[4]։ Հյուսիս-արևելքում սահմանակից է Ռուսաստանին, հյուսիսում՝ Լիտվային և Լատվիային, հարավում՝ Ուկրաինային, արևմուտքում՝ Լեհաստանին։ Մայրաքաղաքը Մինսկն է, խոշոր քաղաքներն են Բրեստը, Գրոդնոն, Գոմելը, Մոգիլյովը և Վիտեբսկը[5]։ Մինչև 1991 թվականը ԽՍՀՄ-ի կազմում էր։
Բելառուսի Հանրապետություն Рэспубліка Беларусь |
||||
---|---|---|---|---|
|
||||
Օրհներգ՝ Мы, беларусы |
||||
|
||||
Մայրաքաղաք | Մինսկ | |||
Պետական լեզուներ | բելառուսերեն ռուսերեն |
|||
Կառավարում | ավտորիտար բռնապետություն | |||
- | Նախագահ | Ալեքսանդր Լուկաշենկո | ||
- | Վարչապետ | Ռոման Գոլովչենկո | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 207, 600 կմ² | ||
- | Ջրային (%) | 0[1] | ||
Բնակչություն | ||||
- | 2018 նախահաշիվը | 9, 491, 823[2] | ||
- | 2009 մարդահամարը | 9, 503,807[3] | ||
- | Խտություն | 46 /կմ² 127 /մղոն² |
||
Ժամային գոտի | FET (ՀԿԺ+3) | |||
Ազգային դոմեն | .by | |||
Հեռախոսային կոդ | +375 |
Երկրի բնակչության մեծ մասն ապրում է խոշոր քաղաքներում։ Բնակչության ավելի քան 80%-ն էթնիկ բելառուսներ են, ամենամեծ ազգային փոքրամասնություներն են ռուսները, լեհերը և ուկրաինացիները։ Պաշտոնական լեզուներն են բելառուսերենը և ռուսերենը։ Դավանանքային առումով մեծ մասը ուղղափառ քրիստոնյաներ են, Բելառուսի ուղղափառ եկեղեցու հետևորդներ, որը Ռուս ուղղափառ եկեղեցու իրավասության տակ է, իսկ երկրի արևմուտքում կա կաթոլիկ եկեղեցու փոքր համայնք։
Բելառուսը անդամ է մի շարք միջազգային կառույցների, այդ թվում՝ Միավորված Ազգերի Կազմակերպություն, Սևծովյան տնտեսական համագործակցություն, Անկախ պետությունների համագործակցություն, Հավաքական անվտագության պայմանագրի կազմակերպություն և Եվրասիական Տնտեսական Միություն։