Բելա Կուն
From Wikipedia, the free encyclopedia
Բելա Կուն (հունգ.՝ Béla Kun, ի ծնե՝ Բելա Կոն (Béla Kohn), փետրվարի 20, 1886(1886-02-20)[1], Չեհու Սիլվանիեյ, Sălaj County, Ռումինիա[2] - օգոստոսի 29, 1938(1938-08-29)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), հունգարացի կոմունիստական ակտիվիստ և քաղաքական գործիչ, Հունգարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՀՍԴԿ) և (1902), ԽՄԿԿ անդամ (1917)։
Բելա Կուն Béla Kun | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1886(1886-02-20)[1] |
Ծննդավայր | Չեհու Սիլվանիեյ, Sălaj County, Ռումինիա[2] |
Մահացել է | օգոստոսի 29, 1938(1938-08-29)[1] (52 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Կոմունարկայի կրակահրապարակ |
Քաղաքացիություն | Հունգարիա և ԽՍՀՄ |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Ֆրանց Յոզեֆի համալսարան (1904) և Calvinist College in Zilah? (1902) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ և լրագրող |
Ամուսին | Իռեն Գալ |
Զբաղեցրած պաշտոններ | Հունգարիայի արտաքին գործերի նախարար և member of ECCI? |
Կուսակցություն | Հունգարիայի կոմունիստական կուսակցություն և ԽՄԿԿ |
Երեխաներ | Ագնես Կուն և Միկլոշ Կուն |
Béla Kun Վիքիպահեստում |
1914 թվական զորակոչվել է բանակ, 1916 թվականին գերի է ընկել Ռուսաստանում։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո համագործակցել է Տոմսկի բոլշևիկյան նահանգկոմին, աշխատել «Սիբիրսկի ռաբոչի» ամսագրում և «Զնամյա ռևոլյուցիի» թերթում[3]։
1918 թ. մարտին Ա. Կունաեի հետ հիմնադրել է ՌԿ(բ)կ հունգարական խումբը։ Եղել է 1918 թվական մայիսին ստեղծված ՌԿ(բ) կ արտասահմանյան խմբերի Կենտրոնական ֆեդերացիայի նախագահը։ Ռուսաստանում ընկերացել է Վլադիմիր Լենինի հետ և մասնակցել է քաղաքացիական կռիվներին։ 1918 թվականին անօրինական ճանապարհով վերադարձել է Հունգարիա և խորհրդային ղեկավարության աջակցությամբ դարձել Հունգարիայի կոմկուսի (ՀԿԿ) հիմնադիրներից, ընտրվել դրա նախագահ։ Հունգարական Խորհրդային Հանրապետության (ՀԽՀ) հռչակումից (1919 թ. մարտի 21) հետո զբաղեցրել է արտաքին գործերի, ռազմական գործերի ժողկոմի պաշտոնները։
ՀԽՀ-ի լուծարումից հետո կրկին տեղափոխվել է Խորհրդային Ռուսաստան, մասնակցել Ղրիմում սպիտակգվարդիականների դեմ մղվող մարտերին, ընտրվել Ղրիմի հեղկոմի նախագահ[4]։
Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով (1927 թ.)։