Բելգիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Բելգիայի Թագավորությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ ընդգրկված է 11 անուն (2014 թվականի տվյալներ) օբյեկտ, որը կազմում է համաշխարհային ընդհանուր ժառանգության 1.0%-ը (2015 թվականի տվյալներով՝ 1079 օբյեկտ)։ Բոլոր օբյեկտները ցանկի մեջ ներառված են մշակութային չափանիշներով, ընդ որում, դրանցից 3-ը ճանաչվել են մարդկային հանճարի գլուխգործոց (չափանիշ i)։ Բացի այդ, 2014 թվականի տվյալներով՝ Բելգիայի տարածքում գտնվող 16 օբյեկտ գտնվում են համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվող թեկնածուների ցանկում[1]։
Բելգիան 1996 թվականի հուլիսի 24-ին վավերացրել է մշակութային և բնության համաշխարհային հուշարձանների պաշտպանության մասին հռչակագիրը[2]։ Բելգիայի տարածքում գտնվող երկու օբյեկտները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ավելացվել 1998 թվականին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեսի 22-րդ նստաշրջանում։