Բելինդա (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Բելինդա (անգլ.՝ Belinda), Ուրան մոլորակի արբանյակն է, հայտնաբերվել է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարների վրա 1986 թվականի հունվարի 13-ին։ Այն սկզբում ստացել է S/1986 U 5 ժամանակավոր անվանում[6]։ Հետագայում այն անվանվել է Ալեքսանդր Փոփի Հյուսքի առևանգումը պիեսի հերոսուհու անունով։ Այն նույնպես անվանվում է Ուրան XIV[7]:
Բելինդա (S/1986 U 5; Ուրան XIV) | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 13 հունվար 1986 թ. (Սթիվեն Սիննոտ / «Վոյաջեր-2»-ի կողմից) |
Հեռավորությունը Ուրանից | 75 255,613 ± 0,057 կմ[1] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 75 255,613 ± 0,057 կմ[1] |
Էքսցենտրիսիտետ | 0,00007 ± 0,000073[1] |
Սիդերիկ պարբերություն | 0,623527470 ± 0,000000017 օր[1] |
Թեքվածություն | 0,03063 ± 0,028° (Ուրանի հասարակածի նկատմամբ)[1] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 128 × 64 × 64 կմ[2] |
Հասարակածային շառավիղ | 40,3 ± 8 կմ[2][3][4] |
Մակերևույթի մակերես | ~25 000 կմ² |
Ծավալ | ~380 000 կմ3 |
Զանգված | ~4,9 × 1017 կգ |
Միջին խտություն | ~1,3 գ/սմ³ ենթադրված[3] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,014 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | ~0,034 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն[2] |
Առանցքի թեքում | 0,0°[2] |
Ալբեդո | 0,08 ± 0,01[5] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | 64 Կ (−209 °C) |
Արբանյակը պատկանում է Պորցիայի խմբին, խումբը նույնպես ներառում է՝ Բիանկան, Կրեսսիդան, Դեզդեմոնան, Ջուլիետը, Պորցիան, Կուպիդոնը, Ռոզալինդան և Պերդիտան[5]։ Այս արբանյակները ունեն նման ուղեծրեր և ֆոտոմետրիկ առանձնահատկություններ[5]։ Բացի նրա ուղեծրից[1], 45 կմ շառավղից[2], և 0,08 մեծությամբ երկրաչափական ալբեդոյից[5] այս արբանյակի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։
Վոյաջեր-2 կայանի կատարած լուսանկարների վրա Բելինդան երևում է որպես երկարուկ մարմին, որի հիմնական առանցքը ուղղված է դեպի Ուրանը։ Բելինդայի երկարության և լայնության հարաբերությունը կազմում է 0,5 ± 0,1[2]: Մակերևույթի գույնը գորշ է[2]