Բենիտո Մուսոլինի - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Բենիտո Մուսոլինի.

Բենիտո Մուսոլինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բենիտո Մուսոլինի
իտալ.՝ Benito Mussolini
 
Կուսակցություն՝ Հանրապետական ֆաշիստական կուսակցություն, Ազգային ֆաշիստական կուսակցություն, Իտալիայի սոցիալիստական կուսակցություն և Fasci Italiani di Combattimento?
Կրթություն՝ Լոզանի համալսարան
Մասնագիտություն՝ լրագրող, ուսուցիչ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 29, 1883(1883-07-29)[1][2][3][4][5][6][7][8]
Ծննդավայր Պրեդապիո, Ֆորլի Չեզանա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն
Վախճանի օր ապրիլի 28, 1945(1945-04-28)[2][1][3][4][5][6][7][8] (61 տարեկանում)
Վախճանի վայր Ջուլինո, Մեձեգրա
Գերեզման Պրեդապիո և major cemetery of Milan
Թաղված Պրեդապիո և major cemetery of Milan
Քաղաքացիություն
 Իտալիայի սոցիալիստական հանրապետություն
և
 Իտալիայի թագավորություն
Ի ծնե անուն իտալ.՝ Benito Mussolini
Հայր Ալեսանդրո Մուսոլինի
Մայր Ռոզա Մալտոնի
Ամուսին Ռաքելե Մուսոլինի և Իդս Դալսեր
Զավակներ Բրունո Մուսոլինի, Էդա Մուսոլինի, Վիտորիո Մուսոլինի, Աննա Մարիա Մուսոլինի, Ռոմանո Մուսոլինի և Benito Albino Dalser?
 
Ինքնագիր
 
Պարգևներ

Սպիտակ արծվի շքանշան, Սպիտակ առյուծի շքանշան, Ոսկե խթանի պարգև, Լաչպլեսիսի ռազմական շքանշան, Քետցալի շքանշան, Կարմիր նետերի կայսերական շքանշանի շղթա, Սուրբ Ավետման բարձրագույն շքանշան, Իտալիայի մարտական շքանշան, Սրբեր Մավրիկիոսի և Ղազարի շքանշան, Իտալիայի թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Colonial Order of the Star of Italy?, Մալթայի գերագույն ռազմական միաբանություն, Աստծո Երուսաղեմի սուրբ գերեզմանի շքանշան, Գերմանական արծվի շքանշան, Բատի շքանշան, Ազատության խաչ, Order of Skanderbeg?, Order of the Roman Eagle?, Հարավային Խաչի շքանշան, Սերովբեների արքայական շքանշան, Փղի շքանշան, Cross of Vytis?, Grand Collar of the Military Order of the Tower and Sword?, Քրիզանթեմի բարձրագույն շքանշանի մեծ ժապավեն, Լոզանի համալսարանի պատվավոր դոկտոր, Աշտարակի և թրի շքանշանի Մեծ խաչ, Քրիզանտեմի վերին օրդեն, Իտալիայի թագի շքանշան, Սպիտակ Արծվի շքանշան և Աշտարակի և թրի շքանշան

Մուսոլինին և Հիտլերը
Մուսոլինին և Հիտլերը

Բենիտո Ամիլքեր Անդրեա Մուսոլինի (իտալերեն. [beˈniːto mussoˈliːni];[1] հուլիսի 29, 1883(1883-07-29)[1][2][3][4][5][6][7][8], Պրեդապիո, Ֆորլի Չեզանա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն - ապրիլի 28, 1945(1945-04-28)[2][1][3][4][5][6][7][8], Ջուլինո, Մեձեգրա), իտալացի քաղաքական գործիչ և լրագրող էր, ով ղեկավարում էր Նացիոնալ Ֆաշիստական կուսակցությունը (Partito Nazionale Fascista, PNF): Նա կառավարում էր Իտալիան, որպես վարչապետ 1922 թվականից մինչև 1943 թվականը: Նա սահմանադրականորեն կառավարել է երկիրը մինչև 1925 թվականը, երբ նա վերացրերլ ո կեղծ դեմոկրատիան և հաստատել է դիկտատուրա:

Ճանաչված լինելով որպես  Դուչե (առաջնորդ)` Մուսոլինի իտալական Ֆաշիզմի հեղինակն էր: 1912 թվականին Մուսոլինին  եղել է Իտալիայի սոցիալիստական կուսակցություն Ազգալին Վարչության առաջատար անդամներից մեկը, սակայն նրան հեռացրել են կուսակությունից, քանի որ վերջինս քարոզում էր ռազմական միջամտություն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` հակառակվելով իր կուսակցության գաղափարախոսությանը: Մուսսոլինին ծառայել է Իտալական արքայական բանակում պատերազմի տարիներին մինչև 1917 թվականը, երբ նա վիրավորվեց և ազատվեց ծառայությունից: Մուսսոլինին սկսեց քննադատել Իտալիայի սոցիալիստական կուսակցությանը և նրա հայացքը այժմ ուղղված էր ազգայնականությանը սոցիալիզմի փոխարեն և ավելի ուշ նա ստեղծեց ֆաշիստական շարժումը: Հաջրդող մայիսին Հռոմում 1922 թվականի հոկտեմբերին Մուսոլինին դարձավ Իտալիայի ամենաերտասարդ վարչապետը մինչև 2014 թվականը, երբ վարչապետ դարձավ Մատեո Ռենցին: Հեռացնելով իր քաղաքական հակառակորդներին իր գաղտնի ոստիկանության և հակաօրինական գործադուլների միջոցով` Մուսոլինին և իր հետևորդները կենտրոնացրեցին իրենց իշխանությունը մի շարք նոր օրենքների ընդունման շնորհիվ, որոնք ազգը դարձրին միակուսակցական դիկտատուրա: Հինգ տարվա ընթացքում Մուսոլինին հաստատեց դիկտատուրական իշխանություն թե՛ օրինական, թե՛ արտակարգ միջոցների կիրառման միջոցով և ձգտեց ստեղծել տոտալիտար պետություն: 1929 թվականին Մուսոլինին ստորագրեց Լաթերանյան համաձայնագիրը Վատիկանին` վերջ դրեց տասամյակներ տևած հակամարտությանը Իտալական պետության և Վատիկանի միջև` ճանաչեով վերջինիս անկախությունը:

Աբիսինիայի 1935 թվականից մինչև 1936 թվականի ճգնաժամին Մուսոլինին ներխուժեց Եթովպիա և սկսեց երկրորդ իտալա-եթովպիական պատերազմը: Այդ ներխուժումը բացասական արձագանք է ստացել Արևմտյան պետությունների կողմից, և ի պատասխան նրանք տնտեսական սանկցիաներ են կիրառել Իտալիայի դեմ: Գերմանիայի և Իտալիայի  միջև հարաբերությունները լավացան այն բանից հետո, երբ Հիտլերը պաշտպանեց Իտալիայի ներխուժումը Աբիսինիա: 1936 թվականին Մուսոլինին ընդունեց Ավստրիան որպես Գերմանիայի ազդեցության գոտի, ստորագրեց Գերմանիայի հետ համագործակցության պայմանագիր, և ձևավորվեց Հռոմ-Բեռլին առանցքը: 1936-39թթ. Մուսոլինին ռազմական մեծ օգնություն է ցուցաբերել Ֆրանցիսկո Ֆրանկոյի ուժերին Իսպանիայի քաղաքացիական պատերազմում: Այս ակտիվ մասնակցությունը ավելի հեռացրեց Իտալիային Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից: Մուսոլինին փորձում էր հետաձգել լայնածավալ պատերազմը Եվրոպայում, բայց Գերմանիան ներխուժեց Լեհաստան 1939 թվականի սեպտեմբերի 1-ին, որը հանգեցրեց Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի պատերազմ հայտարարելուն և Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն: 1940 թվականի հունիսի 10-ին` Ֆրանսիայի անկումը հաշվի առնելով, Իտալիան պաշտոնապես մմիացավ պատերազմին Գերմանիայի կողմից, չնայած գիտեր, որ չունի բավարար ուժ Բրտանական կայսրության դեմ պատերազմելու համար: Նա հավատում էր, որ Ֆրանսիայի անխուսափելի զինադադարից հետո նա կկարողանա տարածքային զիջումներ կորզել Ֆրանսիայից և այդ ժամանակ նա կկարողանա կենտրոնացնել իր ուժերը Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ Դաշնակիցների ուժերը փոքր էին Իտալիայի համեմատ: Սակայն Բրիտանական կառավարությունը հրաժարվեց ընդունել խաղաղությունը կնքելու առաջարկները, որոնց դեպքում պետք է ընդունվեին Արևելյան և Արևմտյան առանցքներում ունեցած Իտալիայի հաղթանակները: Մեծ Բրիտանիան պարտության մատնելու ծրագիրը ձախողվեց, իսկ պատերազմը շարունակվում էր: 1940 թվականի օգոստոսին Մուսոլինի կենտրոնացրեց իտալական ուժերը Հունաստանում` սկսելով Իտալո-հունական պատերազմը: Ներխուժումը ձախողվեց և հունական ուժերը հետ մղեցին իտալացիներին դեպի Ալբանիա: Հունաստանում և Մեծ Բրիտանիայի կրած պարտությունները հանգեցրիտ Իտալիայի կախվածությանը Գերմանիայից:

Վարել է ռազմատենչ քաղաքականություն։ Դաշնակցում էր Գերմանիայի և Ճապոնիայի հետ։ Երկրորդ աշխարհամարտում (1939-1945 թթ.) փորձել է վերականգնել «Հռոմեական տերության փառքը», սակայն ձախողվել է։ 1943 թվականին հեռացվել է իշխանությունից, իսկ հետո կնոջ հետ մահապատժի ենթարկվել ժողովրդի կողմից։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Բենիտո Մուսոլինի
Listen to this article