Բենտ Լարսեն
From Wikipedia, the free encyclopedia
Բենտ Լարսեն (դան․՝ Jørgen Bent Larsen, մարտի 4, 1935(1935-03-04)[1], Tilsted Parish, Դանիա - սեպտեմբերի 9, 2010(2010-09-09)[2][1], Բուենոս Այրես, Արգենտինա), դանիացի շախմատիստ, շախմատային լրագրող, հրապարակախոս և մեկնաբան, 1960-1970-ական թվականներին համարվել է աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը, ինչպես նաև մինչև Մագնուս Կառլսենի ի հայտ գալն ամենահաջողակ սկանդինավցի գրոսմայստերը։ Բենտ Լարսենը համարվում է Դանիայի բոլոր ժամանակաների լավագույն շախմատիստը։ Նա աչքի է ընկել իր ագրեսիվ և ռիսկային խաղով և հաճախ է հրաժարվել ոչ-ոքիներից։
Բենտ Լարսեն դան․՝ Jørgen Bent Larsen | |
---|---|
Ծնվել է | մարտի 4, 1935(1935-03-04)[1] |
Ծննդավայր | Tilsted Parish, Դանիա |
Մահացել է | սեպտեմբերի 9, 2010(2010-09-09)[2][1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Դանիա[3][4] |
Մասնագիտություն | շախմատիստ և գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Bent Larsen Վիքիպահեստում |
Միջազգային վարպետ (1954), գրոսմայստեր (1956)։ Եղել է առաջին Շախմատային Օսկարակիրը (1967)։ 1960-ականների վերջին մրցաշարերում ունեցած բազմաթիվ հաջողությունների համար լրագրողներից ստացել է «Աշխարհի մրցաշարային չեմպիոն» մականունը»[5].։ 1970 թվականին ԽՍՀՄ հավաքականն աշխարհի հավաքականի դեմ խաղում եղել է աշխարհի հավաքականի գլխավոր խաղացողը։
1964, 1967 և 1976 թվականներին հաղթող է ճանաչվել միջգոնային մրցաշարերում։ 1965, 1968, 1971 և 1977 թվականներին մասնակցել է հավակնորդների մրցաշարերին։ 1971 թվականին հավակնորդների մրցաշարի կիսաեզրափակիչում Ֆիշերից 0:6 հաշվով կրած չոր պարտությունից և 1973 թվականի միջգոնային մրցաշարերում 5-6-րդ տեղը հանդես գալուց հետո Լարսենի մարզական արդյունքները վատացել են։
1980-ական թվականներին Բենտ Լարսենը տեղափոխվել է Արգենտինա և ավելի քիչ մասնակցել հեղինակավոր մրցաշարերի։