Բեշբարմակ
From Wikipedia, the free encyclopedia
Բեշբարմակ, բիշբարմակ[1] կամ բեսբարմակ[2] (բաշկիրերեն՝ бишбармаҡ; ղազ.՝ бешбармақ, бесбармақ[3], нарын, ղրղզ.՝ бешбармак, тууралган эт, թաթ.՝ бишбармак), թյուրքալեզու ժողովուրդների ավանդական միս-խմորային ուտեստ։ Բեշբարմակը պատրաստվում է, որպես կանոն, տոների կամ պատվավոր հյուրերին ընդունելու կապակցությամբ։
Բեշբարմակ բաշկիրերեն՝ бишбармаҡ ղրղզ.՝ бешбармак, тууралган эт | |
---|---|
Հիմնական տեսքը | |
Բաշկիրական խոհանոց Կարակալպակյան խոհանոց Ղազախական խոհանոց Ղրղզական խոհանոց Թաթարական խոհանոց Թուրքմենական խոհանոց Ուզբեկական խոհանոց | |
Տեսակ | տոնական ուտեստ |
Ենթատեսակ | մատներով ուտվող կերակուր և գառան մսով կերակուր |
Բաղադրամասեր | |
Հիմնական | ոչխարի միս, գլուխ սոխ, լապշա |
Հնարավոր | ձիու միս |
Նույնական ուտեստներ | կեսպե/կեսմե, կուլլամա, նարին |
Beshbarmak Վիքիպահեստում |
«Բեշբարմակը» թյուրքական լեզուներով թարգմանաբար նշանակում է «հինգ մատներ», «հնգյակ» («беш» և «бармак» բառերից), քանի որ բեշբարմակ ուտելիս քոչվորները չէին օգտագործում սպասքի պարագաներ` դանակ-պատառաքաղ[4]։
Ընդհանուր առմամբ, ուտեստն իրենից ներկայացնում է մանրացրած խաշած միս[5] լապշայի հետ միասին` պատրաստման տեխնոլոգիաների և մատուցման որոշ առանձնահատկություններով, ինչը թույլ է տալիս ստանալ հենց այս ուտեստին հատուկ համային որակ[6]։ Միսը մանրացնելու այս ավանդույթն ունի առանձնահատուկ նշանակություն և հնագույն արմատներ։ Սա տանտերերի հարգանքի նշանն է հյուրերին, հատկապես ակսակալներին (նրանք դժվարանում են մեծ կտորները ծամել)։ Որքան շատ է մանրացրած միսը, այնքան լավ[7]. եթե բեշբարմակի մեջ միսը շատ չէ մանրացրած, ապա դա ընկալվում է որպես անհարգալից վերաբերմունք հյուրերին, կամ, պարզապես, որպես բեշբարմակ եթել չիմանալ[8]։
Ժամանակակից Ղազախստանում բեշբարմակի տակ սխալմամբ հասկանում են ет ղազախական ուտեստը («միս ղազախական ձևոց»)։ Բեշբարմակ է համարվում նարին ուտեստը, ինչպես դա արվում է Ղրղզստանում[9], քանի որ նարինը պատրաստվում է մանրացրած եփած մսով, որը բեշբարմակի պարտադիր բաղադրամասն է։