Բերգեն
From Wikipedia, the free encyclopedia
Բերգեն (նորվ.՝ Bergen [ˈbærɡən]), Նորվեգիայի երկրորդ ամենամեծ քաղաքը, Հորդլանդ ֆյուլքեի մայրաքաղաքը և Արևմտյան Նորվեգիայի խոշորագույն քաղաքը։ Տեղակայված է երկրի արևմտյան մասում՝ Հյուսիսային ծովի ափին՝ Միդտորլան տարածաշրջանում։ Զբաղեցնում է Բերգենյան թերակղզին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերգեն (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բերգեն | |||||
Bergen | |||||
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Ֆյուլքե | ՀորդալանդՀորդալանդ | ||||
Քաղաքապետ | Տրուդե Դրևլանդ | ||||
Հիմնադրված է | 1070 թ. | ||||
Այլ անվանումներ | Bjørgvin | ||||
Մակերես | 465 կմ² | ||||
ԲԾՄ | 5 մետր | ||||
Պաշտոնական լեզու | նորվեգերեն | ||||
Բնակչություն | ▲291 189 մարդ (սեպտեմբերի 30, 2023) | ||||
Խտություն | 569,7 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 5003-5098 (ք. Բերգեն) 5101-5124 (այլ բնակավայրեր) | ||||
Պաշտոնական կայք | bergen.kommune.no | ||||
| |||||
Փակել
Մինչ 1299 թվականը եղել է Նորվեգիայի քաղաքը, մոտավորապես մինչ 1830-ական թվականները՝ երկրի խոշորագույն քաղաքը։ Այսօր Բերգենը խոշոր նավահանգիստ և նավթային արդյունաբերության կենտրոն է։ Քաղաքն ունի համալսարան։
Բերգենի միջնադարյան նավամատույցը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է։ 2000 թվականին Բերգենը ճանաչվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Այստեղ է անցկացվել Եվրատեսիլ 1986 երգի մրցույթը։