Բիրմինգհեմի թանգարան և պատկերասրահ
From Wikipedia, the free encyclopedia
Բիրմինգհեմի թանգարան և պատկերասրահ (անգլ.՝ Birmingham Museum and Art Gallery (BM&AG)), թանգարան և պատկերասրահ Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում։ Այն ունի միջազգային նշանակության հավաքածու, որն ընդգրկում է կերպարվեստը, խեցեգործությունը, մետաղագործությունը, ոսկերչությունը, բնության պատմությունը, հնէաբանությունը, ազգագրությունը, երկիի պատմությունը և արդյունաբ պատմությունը[3]։
Արագ փաստեր Բիրմինգհեմի թանգարան և պատկերասրահ, Տեսակ ...
Բիրմինգհեմի թանգարան և պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, տեղական թանգարան և անկախ թանգարան |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Տեղագրություն | Բիրմինգհեմ |
Կազմված է | Birmingham History Galleries? |
Մասն է | Birmingham Museums Trust? |
Հասցե | Chamberlain Square, Birmingham B3 3DH[2] |
Հիմնադրվել է | 1885 |
Այցելուներ | 856 000 մարդ |
Կայք | bmag.org.uk(անգլ.) և birminghammuseums.org.uk/bmag(անգլ.) |
Փակել
Թանգարան/պատկերասրահը կառավարվում է Բիրմինգհեմյան թանգարանների տրեստի կողմից, որը Միացյալ Թագավորության ամենամեծ, անկախ թանգարանային տրեստն է, որը նաև ղեկավարում է ութ այլ թանգարաններ ամբողջ քաղաքում[4]։ Մուտքը Թանգարան և պատկերասրահում անվճար է, սակայն Գազ Հոլի որոշ խոշոր ցուցահանդեսներ մուքավճար են պահանջում։