Բիրմինգհեմ (Ալաբամա)
Ալաբամա նահագի ամենամեծ քաղաքը / From Wikipedia, the free encyclopedia
Բիրմինգհեմ (անգլ.՝ Birmingham), Ալաբամա նահագի ամենամեծ քաղաքը։ 2010 թվականի տվյալներով քաղաքն ունի 212.237 բնակիչ, իսկ ագլոմերացիայի բնակչությունն անցնում է մեկ միլիոնից։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բիրմինգհեմ | |||
անգլ.՝ Birmingham | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Հիմնադրված է | 1871 թ. | ||
Մակերես | 384,944955 կմ² | ||
ԲԾՄ | 187 մետր | ||
Բնակչություն | ▼200 733 մարդ (2020)[1][2][2] | ||
Ժամային գոտի | UTC-6 | ||
Հեռախոսային կոդ | 205 | ||
Փոստային դասիչ | 35201 | ||
Պաշտոնական կայք | birminghamal.gov(անգլ.) | ||
| |||
Փակել
Բիրմինգհեմը հիմնադրվել է 1871 թվականին՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Անվանակոչվել է բրիտանական Բիրմինգհեմի պատվին, որ Միացյալ Թագավորության արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկն է։ Բիրմինգհեմը հարավամերիկյան արդյունաբերական կարևորագույն կենտրոն է, որի հիմքը ավանդաբար կազմում է մետալուրգիան։ Այդ պատճառով այն հաճախ անվանում են «Հարավային Փիթսբուրգ» (անգլ.՝ The Pittsburgh of the South): Քաղաքը երբեմն կոչում են նաև «Կախարդական քաղաք» (անգլ.՝ The Magic City):