Բլոգոլորտ
From Wikipedia, the free encyclopedia
Բլոգոլորտ (անգլ.՝ blogosphere), եզրույթ, որը կառուցված է «նոոսֆերա» եզրույթի նմանությամբ և նշանակում է բոլոր բլոգների ամբողջություն որպես համայնք կամ սոցիալական ցանց։ Աշխարհում գոյություն ունեցող տասնյակ միլիոն (2006 թվականի տվյալներով) բլոգները[1] սովորաբար սերտորեն կապված են միմյանց միջև, բլոգերները կարդում են և մեկնաբանում միմյանց, հղում են մեկը մյուս հոդվածները և այկերպ ստեղծում սեփական մշակույթը։ «Բլոգոլորտ» հասկացությունը առանձնացնում է բլոգների հիմնական տարբերությունը սովորական վեբ-էջերից և ինտերնետ-ֆորումներից․ միմյանց կապված բլոգները կարող են կազմել դինամիկ համաշխարհային տեղեկատվական ցանց։
Բլոգոլորտը կարևոր միջավայր է հասարակական կարծիքի և մշակութային մեմերի ուսուցման համար․ այն հաճախ դիտարկվում է ակադեմիական և ոչ ակադեմիական աշխատանքներում, որոնք հետազոտում են ժամանակակից համաշխարհային սոցիալական միտումները։