Բոլցանո (գավառ)
From Wikipedia, the free encyclopedia
Բոլցանո-Բոցենի ինքնավար գավառ, Հարավային Տիրոլ (գերմ.՝ Autonome Provinz Bozen — Südtirol, իտալ.՝ Provincia autonoma di Bolzano — Alto Adige, լադիներեն՝ Provinzia Autonoma de Balsan — Südtirol), ինքնավար գավառ Իտալիայում։ Հանդիսանում է Տրենտինո Ալտո Ադիջե շրջանի մաս, որը նույնպես ինքնավար է։ Տարածքը կազմում է 7400 կմ 2, բնակչությունը՝ ավելի քան 500000 մարդ։ Մայրաքաղաքն է Բոլցանո (Բոցեն) քաղաքը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոլցանո (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գավառ, Երկիր ...
Փակել
Բնակիչների մեծ մասը խոսում է գերմաներենի ավստրիա-բավարական բարբառով, շուրջ քառորդ մասը՝ իտալերենով, ոչ մեծ մասը՝ լադինյան լեզվով։
Եվրոպական Միության կազմում գավառը հանդիսանում է Տիրոլ-Հարավային Տիրոլ-Տրենտինո մարզի մաս, որի սահմանները գործնականում ամբողջովին համապատասխանում են Տիրոլ պատմական շրջանի սահմանների հետ։