From Wikipedia, the free encyclopedia
Բոննի համալսարան (գերմ.՝ Rheinische Friedrich-Wilhelms-Universität Bonn), Ֆրիդրիխ Վիլհելմի անվան Բոննի համալսարան, Գերմանիայի ամենամեծ և հայտնի համալսարաններից մեկն է։
Բոննի համալսարան գերմ.՝ Rheinische Friedrich-Wilhelms-Universität Bonn | |
---|---|
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան, local Internet registry?, լրիվ համալսարան, University of Excellence?, հասարակական համալսարան և հրատարակչություն |
Հիմնադրված է | հոկտեմբերի 18, 1818 |
Հիմնադրիր | Ֆրիդրիխ Վիհելմ III |
Անվանված է | Ֆրիդրիխ Վիհելմ III |
Ընդհանուր անձնակազմ | 7530 մարդ[1] |
Անդամակցություն | Գերմանիայի հետազոտական ցանց[2], Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[3], Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա[4], Եվրոպայի համալսարանների միություն[5], Informationsdienst Wissenschaft?[6], UFA / DFH / FGU?[7], RIPE Network Coordination Centre[8], ArXiv[9], German National Research Data Infrastructure (NFDI) e.V.?[10], Geoverbund ABC/J?[11] և ORCID[12] |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Բոնն և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա |
Կայք | uni-bonn.de(գերմ.) |
Rheinische Friedrich-Wilhelms-Universität Bonn Վիքիպահեստում |
1777 թվականին Բոննում հիմնադրվում է Kurkölnische Akademie Bonn, որին 1784 թվականին շնորհվում է համալսարանական իրավունք։ 1798 թվականին ակադեմիան փակվել է այն բանից հետո, երբ Հռենոսի ձախ ափը գրավվել է ֆրանսիացիների կողմից Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։
1818 թվականի հոկտեմբերի 18-ին պրուսիայի արքա Վիլհելմ Ֆրիդրիխ III Վիեննայի վեհաժողովին կից Պրուսիայում ստեղծում է Բոննի համալսարանը, որը դարձավ Պրուսիայի 6-րդ համալսարանը։ Համալսարանի կայացման գործում մեծ է եղել Գերմանիայի ժողովրդական տնտեսության նախարարի՝ Կառլ Ալտենշտեյնի դերը։
Համալսարանում հավասարապես ներկայացված էին կաթոլիկներն ու բողոքականները, որի արդյունքում ձևավորվեցին երկու աստվածաբանական ֆակուլտետներ։ Բացի այդ, համալսարանում ստեղծվեցին բժշկական, իրավական և փիլիսոփայական ֆակուլտետները։
1827 թվականին կանոնադրությամբ այն դարձավ համալսարան։ Ավելի ուշ, համալսարանը ոչ պաշտոնապես հայտնի է եղել որպես «իշխանների համալսարան», քանի որ այս համալսարանում են սովորել Հոհենցոլերների սերնդի շատ ներկայացուցիչներ։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո կրճատվեց համալսարանի պետական ֆինանսավորումը, որի արդյունքում համալսարանը ստիպված էր այլ ֆինանսական աղբյուրներ փնտրել։
1930 թվականին հաստատվել է համալսարանի նոր կանոնադրությունը, որը ներառում է ուսանողական կառավարման տարբեր կետեր։
1933 թվականին երբ համալսարանի ինքնավարությունը լուծարվեց և համալսարանն անցավ կրթության նախարարության ներքո, համալսարանից հեռացան նացիստների հակառակորդները և հրեաները։
Համալսարանի մասնաշենքերը վնասվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն 1945 թվականից այն շարունակել է գործունեությունը։
Համալսարանի կազմում ընդգրկված են նաև մի քանի հետազոտական ինստիտուտներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.