Բոսնիա և Հերցեգովինա
From Wikipedia, the free encyclopedia
Բոսնիա և Հերցեգովինա (սերբախորվաթ.՝, բոս.՝, խորվ.՝ և սերբ.՝ Bosna i Hercegovina / Босна и Херцеговина, БиХ), պետություն Եվրոպայի հարավ-արևելքում, Բալկանյան թերակղզու արևմտյան մասում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոսնիա և Հերցեգովինա (այլ կիրառումներ)
Բոսնիա և Հերցեգովինա | ||||
---|---|---|---|---|
|
||||
Օրհներգ՝ Ինտերմոցո | ||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Սարաևո[1] | |||
Պետական լեզուներ | բոսնիերեն, խորվաթերեն, սերբերեն[2] | |||
Էթնիկ խմբեր (2013) |
|
|||
Կառավարում | Խորհրդարանական հանրապետություն | |||
Հիմնադրում | ||||
- | Անկախություն ՀՍՖՀ-ից | ապրիլի 5, 1992 | ||
- | Հանրապետության հռչակում | ապրիլի 5, 1992 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 51 197[1] կմ² (125-րդ) | ||
- | Ջրային (%) | 1.4 | ||
Բնակչություն | ||||
- | 2013 նախահաշիվը | 3,511,372[4] (133-րդ) | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2018 գնահատում | |||
- | Ընդհանուր | $50.045 միլիարդ[5] (98-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $14,291[5] | ||
ՀՆԱ (անվանական) | 2019 գնահատում | |||
- | Ընդհանուր | $20.720 միլիարդ[5] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $5,917[5] | ||
Ջինի (2011) | 33.8[6] (ցածր) | |||
Արժույթ | Փոխարկելի մարկ (BIH) | |||
Ժամային գոտի | ԿԵԺ (UTC+1, ամռանը UTC+2) | |||
Ազգային դոմեն | .ba | |||
Հեռախոսային կոդ | +387 |
Ըստ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Բոսնիա և Հերցեգովինայի բնակչությունը կազմում է 3 511 372 մարդ[7]։ Ընդհանուր հաշվով՝ պետության մակերեսը կազմում է 51,2 հազար կմ²։ Հյուսիսում, արևմուտքում և հարավում սահմանակցում է Խորվաթիայի հետ, արևելքում՝ Սերբիայի հետ, իսկ հարավ-արևելքում՝ Չեռնոգորիայի հետ։ Հարավ-արևելքում ելք ունի դեպի Ադրիատիկ ծով (ափագիծը մոտ 20 կմ)։ Մայրաքաղաքը Սարաևո քաղաքն է։
Բոսնիա և Հերցեգովինան ըստ կառավարման ձևի Խորհրդարանական հանրապետություն է[8]։ Խորհրդարանական հանրապետությունը կազմված է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունից, Սերբիայի Հանրապետությունից և Բրչկո օկրուգից։ Պետական լեզուներն են բոսնիերենը, խորվաթերենը և սերբերենը[1]։ Բոսնիա և Հերցեգովինայի Սահմանադրությունը համարվում է Դեյոթյան համաձայնագրի № 4 հավելվածն, որը ստորագրվել է 1995 թվականի դեկտեմբերի 14-ին Փարիզում։ Սերբական Հանրապետությունը գոյություն ունի իր սեփական Սահմանադրության հիման վրա, որն ընդունվել է 1992 թվականի սեպտեմբերի 14-ին[8]։ Դեյոթյան համաձայնագիրը սահմանել է Գերագույն ներկայացուցչի պաշտոնն, որն օժտված է բարձրագույն իշխանությամբ[9]։
ՄԱԿ-ի անդամ 1992 թվականից։ 2016 թվականի փետրվարին երկիրը հայտ է ուղարկել Եվրամիություն մտնելու համար[10]։
1984 թվականին Սարաևոյում և նրա մերձակայքում անցկացվել են Ձմեռային օլիմպիական խաղերը[11]։ 1960 թվականից Սարաևոյում անցկացվում են շախմատի «Բոսնա-մրցույթներ»[8]։ 1995 թվականից Սարաևոյում անցկացվում է Սարաևոյի միջազգային կինոփառատոնը[12][13]։ Բոսնիական պատերազմից հետո Սարաևոյում նկատվում է շինարարության աճ։ Այստեղ վերանորոգվել են երկվորյակ աշտարակները, կառուցվել է «Ավազ Թվիսթ» աշտարակն, որը Բոսնիա և Հերցեգովինայի ամենաբարձր աշտարակն է։
Բոսնիա և Հերցեգովինայի տնտեսությունը Եվրոպայում Համախառն ներքին արդյունքի մեծությամբ զբաղեցնում է վերջին տեղերից մեկը։ 2009 թվականին ՀՆԱ-ի չափը կազմել է 16,202 մլրդ ԱՄՆ դոլար[14]։ 2017 թվականին նվազագույն զուտ աշխատանքի վճարման նվազագույն չափը Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունում 406 մարկ էր, որը կազմում է 207 եվրո, և 395 մարկ՝ Սերբական Հանրապետությունում, ինչը կազմում է 202 եվրո[15][16][17][18]։ Բոսնիա և Հերցեգովինան դիվանագիտական հարաբերություններ ունի (2016 թվականի սկզբին) աշխարհի 165 պետությունների հետ, բացառությամբ Մոնակոյի հետ Եվրոպայում և Աֆրիկայի, Ասիայի, Օվկիանիայի և Կենտրոնական Ամերիկայի մի շարք պետությունների հետ[19]։
Հարավսլավիայի գոյության ժամանակ Բոսնիա և Հերցեգովինան համարվել է շատ աղքատ հանրապետություն[20]։ Այժմ համարվում է Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը՝ գործազրկության շատ բարձր մակարդակով։ Արտաքին առևտրի հիմնական գործընկերները Եվրամիության անդամներն են։ Ազգային արժույթը փոխարկելի մարկն է։
Բոսնիական պետությունն առաջացել է 10-11-րդ դարերում։ 1878-1918 թվականներին մտել է Ավստրո-Հունգարիայի կազմում, իսկ 1918-1992 թվականներին՝ Հարավսլավիայի կազմում։ 1992 թվականի ապրիլին՝ անկախության հռչակումից հետո, բռնկվել է Բոսնիական պատերազմը, որն ավարտվել է Դեյթոնյան համաձայնագրով՝ 1995 թվականին միջազգային միջամտությունից հետո։