Բորիս Վիան
ֆրանսիացի նկարիչ / From Wikipedia, the free encyclopedia
Բորիս Վիան (ֆր.՝ Boris Vian մարտի 10, 1920(1920-03-10)[1][2][3][…], Վիլ-դ'Ավրե - հունիսի 23, 1959(1959-06-23)[1][2][3][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ[4]), ֆրանսիացի գրող, բանաստեղծ, ջազային երգիչ և երաժիշտ։ Հայտնի է մի շարք սկանդալային ստեղծագործություններով, որոնք իր կյանքի օրով մեծ աղմուկ էին բարձրացրել Ֆրանսիայում։ Օգտագործել է 24 գրական անուն, որոնցից մեկի տակ հանդես գալով (Վերնոն Սալլիվան) գրել է մի քանի դետեկտիվ երգիծանք և նուար-վեպեր։ Իր իրական անվան տակ գրել է բարձրորակ սյուրռեալիստական գրքեր (առավել հայտնի է "L'Écume des jours" («Առաջ դեպի երազանքներ») վեպը)։
Որպես երաժիշտ Վիանը մեծ դեր է խաղացել ֆրանսիական ջազի զարգացման գործում, Փարիզ հրավիրելով հայտնի ամերիկյան ջազմեններին և գրելով երաժշտական հոդվածներ։ Գրել է նաև ջազային երգեր և կոմպոզիցիաներ։