Բուդա (Բուդապեշտ)
From Wikipedia, the free encyclopedia
Բուդա (հունգ.՝ Buda, սլովակ.՝ Budín, խորվ.՝ Budim, թուրքերեն՝ Budin, սերբ.՝ Будим կամ Budim) կամ Օֆեն (գերմ.՝ Ofen)[1], Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի արևմտյան մասը։ Գտնվում է Դանուբի աջ ափին։ Լեգենդի համաձայն` Բուդա անվանումն առաջացել է հոների Բլեդա առաջնորդի անունից, իսկ մեկ այլ տարբերակի համաձայն` քաղաքի անվանումն ունի սլավոնական ծագում. առաջացել է բուդա բառից, որ նշանակում է տուն, շինություն, շեն[2]։
Բուդայի տարածքը կազմում է Բուդապեշտի մոտ մեկ երրորդը։ Ծածկված է բլուրներով ու անտառներով։