Բուշեհրի նահանգ
From Wikipedia, the free encyclopedia
Բուշեհր (պարսկերեն՝ بوشهر - կարդ.՝ Բուշեհր), օսթան (նահանգ) Իրանի հարավում` Պարսից ծոցի ափին։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Խուզեսթան, հյուսիսից` Քոհգիլուի և Բոյերահմեդ, արևելքից` Ֆարս, հարավ-արևելքից` Հորմոզգան օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 22 743 կմ², բնակչությունը՝ ▲1 163 400 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը նավահանգստային Բուշեհր քաղաքն է։
Արագ փաստեր Բուշեհր օսթանպարս.՝ استان بوشهر, Երկիր ...
Բուշեհր օսթան պարս.՝ استان بوشهر | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Բուշիր |
Բնակչություն | ▲1 163 400 մարդ (2016)[1] |
Տարածք | 22 743 կմ² |
Սահմանակցում է | Խուզեսթան և Ֆարս |
ISO 3166-2 կոդ | IR-18 |
Հեռախոսային կոդ | 0771 |
Փակել
Օսթանը ձևավորվել է 1970-ական թվականներին Ֆարս օսթանից հարավ-արևմտյան ծովափնյա շրջանների անջատման արդյունքում. ի սկզբանե կրել է Խալիջ-է Ֆարս անունը, 1977 թվականին անվանափոխվել Բուշեհր օսթան[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 2-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Սպահան քաղաքը։