Բրազիլիա - Գերմանիա (ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014)
From Wikipedia, the free encyclopedia
2014 թվականի ՖԻՖԱ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Բրազիլիա-Գերմանիա խաղը կայացել է հունիսի 8-ին Բելու Հորիզոնտի քաղաքի «Մինեյրո» մարզադաշտում։ Գերմանիայի հավաքականը հաղթեց 7։1 հաշվով։
Խաղը հյուրընկալող Մինեյրո մարզադաշտը | |||||||
Իրադարձություն | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014 Կիսաեզրափակիչ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Ամսաթիվ | Հունիսի 8, 2014 թ. | ||||||
Մարզադաշտ | Մինեյրո մարզադաշտ, Բելու Հորիզոնտի | ||||||
Հանդիպման խաղացող | Թոնի Կրոս (Գերմանիա) | ||||||
Գոլեր | Թոմաս Մյուլեր, Միրոսլավ Կլոզե, Տոնի Կրոս, Տոնի Կրոս, Սամի Խեդիրա, Անդրե Շյուրլե, Անդրե Շյուրլե և Օսկար | ||||||
Մրցավար | Մարկո Ռոդրիգես (Մեքսիկա) | ||||||
Հանդիսական | 58,141 | ||||||
Եղանակ | Պարզ 22 °C (71 °F) 51% օդի խոնավություն[1] |
Այս խաղն ամենարդյունվետն է աշխարհի առաջնությունների կիսաեզրափակիչների պատմության մեջ (8 գոլ)։ Գերմանիայի հավաքականը դարձավ առաջին թիմը, որն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում կամ եզրափակչում խփել է 7 գոլ։
Գերմանիայի հավաքականի 36-ամյա հարձակվող Միրոսլավ Կլոզեն, գրավելով բրազիլացիների դարպասը, դարձավ աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկու (16 գոլ)` շրջանցելով բրազիլացի Ռոնալդոյին։ Գերմանիայի հավաքականը դարձավ ամենաարդյունավետ թիմն աշխարհի առաջնությունների պատմության մեջ, թիմի հաշվին կա 223 խփած գնդակ, իսկ Բրազիլիան խփել է 221 գոլ։ Գերմանիայի հավաքականը 2002 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում պարտվելու ռևանշը վերցրեց (0։2), այդ խաղում դուբլի հեղինակ էր դարձել հենց Ռոնալդոն` համապատասխանաբար 67-րդ և 79-րդ րոպեներին[2][3]։ Այդ խաղը մինչև այս հանդիպումը վերջինն էր երկու թիմերի միջև։ Թիմերն իրար հետ ընդհանուր առմամբ անցկացրել են 22 խաղ. Գերմանիան հաղթել է 5-ում, Բրազիլիան՝ 12-ում, ևս 5 անգամ գրանցվել է ոչ-ոքի[4]։