Բրեստ-Լիտովսկի պայմանագիր
From Wikipedia, the free encyclopedia
Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիր, միջազգային հաշտության պայմանագիր՝ ստորագրված 1918 թվականի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում՝ մի կողմից Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ներկայացուցիչների, մյուս կողմից Կենտրոնական ուժերի (գերմ.՝ Mittelmächte, հունգ.՝ Központi hatalmak, թուրքերեն՝ İttifak Devletleri, բուլղար․՝ Централни сили, Գերմանական կայսրություն, Ավստրո-Հունգարիա, Օսմանյան Թուրքիա և Բուլղարական թագավորություն) միջև։ Նշվեց Առաջին համաշխարհային պատերազմում Ռուսաստանի պարտության և հեռանալու մասին։
Բրեստի-Լիտովսկի պայմանագիր | |
---|---|
Պայմանագրի տիպ | Հաշտության պայմանագիր |
Ստորագրվել է — վայր |
1918, մարտի 3 Բրեստ-Լիտովսկ |
Ուժը կորցրել է | 1918, նոյեմբերի 13 |
Ստորագրել են | Գրիգորի Սոկոլնիկով Ռիխարդ ֆոն Քյուլման Լևոն Կարախան Ֆրեդերիկ ֆոն Ռոզենբերգ Գեորգի Չիչերին Մաքս Հոֆման Գիգորի Պետրովսկի Գորն Օտոկար Չերնին Կայետան Մերեյ Անդրեյ Տոշև Պյոտոր Գանչև Թեոդոր Անաստասով Իբրահիմ Խակի փաշա Զեկի փաշա |
Կողմեր | ՌԽԴՍՀ
|
Լեզուներ | բուլղարերեն, գերմաներեն, հունգարերեն, ռուսերեն, թուրքերեն |
Վիքիդարան պարունակում է տեքստը. ru:Брестский мирный договор (1918) |
1917 թվականի հոկտեմբերին, զինված հեղաշրջման ճանապարհով գալով իշխանության, բոլշևիկներն արդեն մի քանի ամիս հետո հայտնվել էին ծայրահեղ ծանր վիճակում։ Նրանք 1918 թվականի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում խայտառակ պարտվողական պայմանագիր կնքեցին, որով հսկայական տարածքային զիջումների գնացին Եվրոպայում։ Միջին արևելքում բոլշևիկներն էական զիջումների գնացին պարտվող և կործանման եզրին կանգնած Օսմանյան կայսրությանը։ Մասնավորապես, Բրեստ-Լիտովսկի պայմանագրի 4-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերություններով բոլշևիկները պարտավորվեցին թուրքերին վերադարձնել ոչ միայն պատերազմի ընթացքում գրաված Արևմտյան Հայաստանի տարածքները (կամ «Արևելյան Անատոլիայի նահանգները», ինչպես գրված է պայմանագրում), այլև 1878 թվականից Ռուսական կայսրության մաս հանդիսացող «Արդահանի, Կարսի և Բաթումի մարզերը»։