Գալիսիա

From Wikipedia, the free encyclopedia

Գալիսիաmap

Գալիսիա (գալ.՝ Galiza, իսպ.՝ Galicia), ինքնավար համայնք Իսպանիայի հյուսիս-արևմուտքում։ Մայրաքաղաքը՝ Սանտյագո դե Կոմպոստելա, խոշորագույն քաղաքները՝ Վիգո, Լա Կորունյա, Լուգո։

Արագ փաստեր Գալիսիա (ինքնավար համայնք)Galicia (Spain) (Իսպաներեն), Երկիր ...
Thumb
Գալիսիա (ինքնավար համայնք)
Galicia (Spain) (Իսպաներեն)
flag of Galicia? Զինանշան
Thumb
Thumb
Thumb
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՀիմնԳալիսիայի օրհներգ[1]
ԿարգավիճակԻնքնավար համայնք
Մտնում էԻսպանիա
ՎարչկենտրոնՍանտյագո դե Կոմպոստելա
Խոշորագույն քաղաքՎիգո
Ամենաբարձր կետՏրեվինկա
Օրենսդրական մարմինԳալիցիայի խորհրդարան[2]
Դատական մարմինԳալիցիայի արդարադատության բարձրագույն դատարան
ՆախագահԱլբերտո Նունյես Ֆեյու (ԳԺԿ)
ՀՆԱ€ 213.031,4 միլիոն
Պաշտոնական լեզուներգալիսերեն[3] և իսպաներեն[3]
Բնակչություն (2009)2 796 089
Տարածք29 574.4
Thumb
Հիմնադրված էապրիլի 28, 1981 թ.
Սահմանակցում էԱստուրիա, Կաստիլիա և Լեոն և Norte Region?
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ՓոխարինեցRegion of Galicia?
ISO 3166-2 կոդES-GA
Ինտերնետ-դոմեն.gal?
Xunta de Galicia
Փակել

Աշխարհագրություն

Ընդգրկում է Ա Կորունյա, Լուգո, Ուրենսե և Պոնտեվեդրա պրովինցիաները։ Հարավում սահմանակից է իսպանական Կաստիլիա և Լեոն, արևելքում՝ Աստուրիա պրովինցիային, արևմուտքում ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի, հյուսիսում՝ Բիսկայան ծոցի ջրերով։ 2018 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը կազմել է 2,701,743[4]։ Զբաղեցնում է 29574 կմ2 տարածք։ Ծովափերի ընդհանուր երկարությունն անցնում է 1660 կիլոմետրից[5]։ Անտլանտյան օվկիանոսի բարերար ազդեցության շնորհիվ այս երկրամասը մաս է հանդիսանում այսպես կոչված՝ Կանաչ Իսպանիայի, մի բան, որ տեղացիների հպարտությունն է։ Գալիսիան հռչակվել է նաև նավակայանման համար անչափ հարմարավետ ծովածոցերի ու ծովախորշերի առատությամբ, հանքային բուժիչ ջերմուկների հարուստ պաշարներով։

Գալիսիացիների ավանդական կացարանը, հատկապես Տիերա դե լոս Անկարես շրջանում, մինչև 1970-ական թվականները, կլոր տան մի յուրահատուկ տեսակ էր՝ պալյասոն։ Իր պալյասոներով հայտնի գալիսիական Պիորնեդո գյուղը վերածվել է պատմաազգագրական թանգարանային համալիրի[6]։

Մինչև 20-րդ դարի կեսերը Գալիսիայի տնտեսությունում վճռորոշ դեր էին խաղում ձկնորսությունն ու անասնապահությունը, մասամբ՝ նաև նավաշինությունն ու սննդի արդյունաբերությունը։ 1950-ական թվականներից բեկում սկսվեց, զարկ տրվեց արդյունաբերության զարգացմանը։ 2018 թվականին անվանական ներքին արտադրանքի ծավալը գումարային արտահայտությամբ հասավ 62,900 միլիոն եվրոյի[4], յուրաքանչյուր անձի հաշվով ստեղծված համախառն ներքին արդյունքը՝ 23,300 եվրոյի[4]։

Ի պատիվ այս երկրամասի՝ Գալիսիա է կոչվել Անտարկտիդայի Վինսոն լեռնազանգվածի գագաթներից մեկը[7]։

Պատմություն

Ներկայիս Գալիսիայի տարածքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս միջին քարե դարի ժամանակներից։ Երկրամասի անվանումն առնչվում է կելտական գալեասի (Gallaeci) ցեղի հետ, որը մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակում ապրել է Դուերո գետից հյուսիս ընկած տարածաշրջանում։ Կանտաբրյան պատերազմի ավարտին՝ մ. թ. ա. 19 թվականին այն ներառվել է Հռոմեական կայսրության կազմում, իսկ մեր թվարկության երրորդ դարում դարձել այդ կայսրության պրովինցիաներից մեկը։ Մ. թ. 410 թվականից այստեղ իշխել է գերմանական սուեբի ցեղը, 585 թվականից՝ վեստգոթերը, 711 թվականից՝ արաբական ումայադյան արքայատոհմի նշանակած կառավարիչները[8]։ 740 թվականին Գալիսիան ընդգրկվել է Աստուրիայի քրիստոնեական թագավորության կազմի մեջ։ Միջին դարերում այստեղ ժամանակ առ ժամանակ իշխել են գալիսիացի արքաներ[9], սակայն երկրամասը հիմնականում ղեկավարվել է Լեոնի, իսկ ավելի ուշ՝ Կաստիլիայի թագավորների կողմից՝ բոլոր դեպքերում պահպանելով իր սովորույթներն ու մշակույթը։ 16-րդ դարից Գալիսիայի թագավորության ձայնը լսելի է դարձրել պատգամավորների ու քաղաքների ներկայացուցիչների վեհաժողովը՝ կորտեսը կամ խունտան[10]։ 1833 թվականին դրանք հարկադրված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը, և տարածաշրջանը վարչականորեն բաժանվել է չորս պրովինցիայի։ 19-20-րդ դարերում աստիճանաբար աճել է ինքնավարության, գալիսիական մշակույթի ճանաչման հասնելու պահանջը, և այդ ուղղությամբ տարված պայքարն ի վերջո հանգեցրել է Գալիսիայի ինքնավարության կարգավիճակի հաստատնանը, բայց վրա հասած ֆրանկոյական հեղաշրջումն ու բռնապետությունը վերջ են դրել դրան։ Տասնամյակներ անց տեղի ունեցած ժողովրդավարական բարեփոումների, 1981 թվականին անցկացված համաժողովրդական հանրաքվեի արդյունքում Գալիսիան կրկին բռնել է ինքնավարության վերականգնման ուղին։

Գրականություն

Ծանոթագրություններ

Պատկերասրահ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.