Գարեգին Ա Աստվածաբանական-հայագիտական կենտրոն - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Գարեգին Ա Աստվածաբանական-հայագիտական կենտրոն.

Գարեգին Ա Աստվածաբանական-հայագիտական կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։

Գարեգին Ա Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը հիմնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ։

Կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2000 թ. հունիսի 26-ին։

Գտնվում է Վեհարանի տարածքում, Ալեքս Մանուկյան «Գանձատան» շենքի ձախ կողմի առաջին և երկրորդ հարկերում։

Կենտրոնի նպատակն է նպաստել Հայաստանում գոյություն չունեցող որոշ գիտաճյուղերի զարգացմանը (Աստվածաբանական ու մեկնողական բնագրերի ուսումնասիրությամբ ու հրատարակությամբ, կաթողիկոսական դիվանատան գործունեության հետազոտությամբ և վավերագրերի լիակատար արխիվի ստեղծմամբ, հայ միջնադարյան կանոնական գրականության հետազոտությամբ և այլն)։

Կենտրոնի տնօրենն է պ.գ.դ. Ազատ Բոզոյանը։ Կենտրոնի աշխատանքային գործունեությանն աջակցում են Գևորգյան Հոգեւոր Ճեմարանի տնօրինությունն ու ճեմարանականները, ինչպես նաև Մայր Աթոռի միաբաններ։

Գրադարանը

Կենտրոնի գրքերի թիվն այսօր շուրջ 25 000 միավոր է։ Կենտրոնն ունի շուրջ 200 կտոր հնատիպ գրականություն, որոնցից ամենահինը Կղեմոս Գալանոսի եկեղեցու պատմության մասին աշխատությունն է։

Գրադարանում պահվող ամենահիշարժան գործերից է հայերեն Աստվածաշնչի 1666 թ. առաջին հրատարուկությունը։ Ամենահին ձեռագիրը 1183 թ. Դրազարկում՝ Կիլիկիայում գրված Ավետարաններից մեկն է։

2002 թ. գրադարանի գրքացանկը համալրվեց ևս 1000 անուն (միավոր) փաստաթղթերով, գրքերով և այլ նյութերով։

Գիտական կենտրոն

Գիտական կենտրոնն փորձում է իր աշխատանքները համաձայնեցնել ՀՀ ԳԱԱ հումանիտար ինստիտուտների և գրադարանի հետ։ Նախատեսված է փոխհարաբերություններ հաստատել Մաշտոցի անվան Մատենադարանի, Երևանի պետական համալսարան-ի պատմության և Աստվածաբանության ֆակուլտետների ու Հայաստանի Ազգային գրադարանի հետ։

Տես նաև

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Գարեգին Ա Աստվածաբանական-հայագիտական կենտրոն
Listen to this article