Գեթի կենտրոն
From Wikipedia, the free encyclopedia
Գեթի կենտրոն (անգլ.՝ Getty Center), թանգարանային համալիր Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում (ԱՄՆ)։ Ստեղծվել է Փոլ Գեթիի ֆոնդի կողմից։ Բացի Փոլ Գեթիի թանգարանից` կենտրոնը ներառում է Գեթի հետազոտական ինստիտուտը (անգլ.՝ Getty Research Institute), Արվեստի նմուշների պահպանման Գեթի ինստիտուտը (անգլ.՝ Getty Research Institute), Գեթի ֆոնդը (անգլ.՝ Getty Foundation) և Գեթի Թրասթը (անգլ.՝ J. Paul Getty Trust):
Գեթի կենտրոն | |
---|---|
Տեսակ | ճարտարապետական անսամբլ |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Լոս Անջելես |
Կազմված է | Getty Foundation?, Փոլ Գեթթի թանգարան, Getty Research Institute?, Getty Conservation Institute? և Q117360544? |
Մասն է | Getty Foundation? |
Պատկանում է | J. Paul Getty Trust? |
Հիմնադրվել է | 1997 |
Այցելուներ | 1 439 084 մարդ (2019)[2], 1 509 196 մարդ (2018)[3] և 508 449 մարդ (2021)[4] |
Կայք | getty.edu(անգլ.) |
Կենտրոնը այցելուների համար բացվել է 1997 թվականի դեկտեմբերի 16-ին[5]։ Կառուցված է բարձունքի վրա, որի ստորոտին միացած է ֆունիկուլյորով։ Հայտնի է շենքերի ճարտարապետությամբ, քանդակազարդ այգիներով և ներքևում փռված Լոս Անջելեսի վրա բացվող տեսարանով։
Գեթի կենտրոնը նախագծել է Ռիչարդ Մեյերը։ Նախագծում ներդրված են անվտանգության լրացուցիչ միջոցառումներ` կապված երկրաշարժի և հրդեհի հետ։