Գեթսեմանի այգի
From Wikipedia, the free encyclopedia
Գեթսեմանի այգի (հուն․՝ Γεθσημανί, եբրայերեն՝ גת שמנים, գատ շմանիմ, արամեերեն՝ ܓܬ ܫܡܢܐ, գատ շամնա, բառացի «ձեթի մամլիչ»), տեղանք (կամ գյուղ[1]) Ձիթենյաց լեռան ստորոտում, Կեդրոնի հովտում, Երուսաղեմի հին քաղաքի արևելյան մասում։ Գտնվում է Իսրայելի տարածքում։
Երկիր | Պաղեստին ![]() | |
---|---|---|
Վարչատարածքային միավոր | Արևելյան Երուսաղեմ ![]() | |
Վայր | Արևելյան Երուսաղեմ ![]() | |
Աշխարհագրական կոորդինատներ | 31°46′46″N 35°14′22″E ![]() |
![Քարտեզ](http://maps.wikimedia.org/img/osm-intl,12,31.779419,35.239425,350x350.png?lang=hy&domain=hy.wikipedia.org&title=%D4%B3%D5%A5%D5%A9%D5%BD%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%A1%D5%B5%D5%A3%D5%AB&revid=9928528&groups=_885de761022b639d05d959f6150f1e5239c9d4da)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/73/MtolivesviewC.jpg/640px-MtolivesviewC.jpg)
Գեթսեմանի այգին այսօրվա դրությամբ ոչ մեծ այգի է՝ 47 × 50 մետր չափերով։ Ավետարանիչների ժամանակ Գեթսեման է կոչվել ամբողջ շրջակա հովիտը, որն ընկած էր Ձիթենյաց լեռան ստորոտին և Աստվածամոր գերեզմանին կից տարածքում[2]։ Ըստ Նոր Կտակարանի, ավանդաբար համարվում է այն վայրը, որտեղ Հիսուս Քրիստոսը վերջին անգամ աղոթք էր անում. դրանից հետո ձերբակալեցին նրան։ Ըստ Սուրբ գրքի Հիսուսը և նրա աշակերտները կանոնավոր կերպով այցելում էին այս տարածքը, որը և հիմք դարձավ Հուդային գտնել նրան այդ գիշեր[3]։ Գեթսեմանի այգում այսօր աճում են չափազանց հին ութ ձիթենիներ։