Գեորգի Գյուրջիև
ազդեցիկ հոգեւոր ուսուցիչ, փիլիսոփա, հայ կոմպոզիտոր, գրող եւ սցենարիստ / From Wikipedia, the free encyclopedia
Գեորգի Իվանի Գյուրջիև (հունվարի 13, 1866(1866-01-13), 1872 կամ դեկտեմբերի 27, 1877(1877-12-27), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 29, 1949(1949-10-29)[2][3][4][…], Նյոյի սյուր Սեն), հայազգի մտավորական, միստիկ, հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց և փիլիսոփա։ Ծնվել է 1867 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) և մահացել 1949 թվականին՝ Ֆրանսիայում։ Գյուրջիևի հայրը, աշուղ ուստա Ադաշը[6] հունադավան հայ էր[փա՞ստ], իսկ մայրը՝ գյումրեցի հայուհի։ Համաձայն Գյուրջիևի ուսմունքի՝ մարդկությունը չի տիրապետում մտքի ու մարմնի մեկ միասնական ընկալման, և արդյունքում ապրում է յուր կյանքը հիպնոտիկ քնի մեջ կամ այսպես ասած «արթմնի քնում»։ Սակայն համաձայն նույն ուսմունքի՝ մարդն ի վիճակի է իրեն փոխակերպել, հասնելով գերբարձր բանականության՝ տիրապետելով մարդկային լիարժեք կարողությունների, ինչն անհասանելի է սովորական մահկանացուների համար։
Գեորգի Գյուրջիև Գեորգի Իվանովիչ Գյուրջիև և հուն․՝ Γεώργιος Γεωργιάδης | |
---|---|
Ծնվել է | հունվարի 13, 1866(1866-01-13), 1872 կամ դեկտեմբերի 27, 1877(1877-12-27) Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 29, 1949(1949-10-29)[2][3][4][…] Նյոյի սյուր Սեն |
Գերեզման | Avon Cemetery |
Բնակության վայր(եր) | Հայաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | փիլիսոփա, կոմպոզիտոր, գրող, սցենարիստ, պարուսույց և ուսուցիչ |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն և միստիցիզմ |
Ալմա մատեր | Թբիլիսիի հոգևոր ճեմարան |
Տիրապետում է լեզուներին | հայերեն, անգլերեն[5], ֆրանսերեն[5], հունարեն և ռուսերեն[5] |
Աշակերտներ | Petr Uspensky? |
Կայք | institut-gurdjieff.com |
G. I. Gurdjieff Վիքիպահեստում |