Գեորգի Սոկոլովսկի

From Wikipedia, the free encyclopedia

Գեորգի Նիկոլաևիչ Սոկոլովսկի (ռուս.՝ Георгий Николаевич Соколовский), կուսակցական և գրական կեղծանունը՝ Յուրի Մոլոտով (1879, Թիֆլիս1939, Մոսկվա), ռուս «պրոֆեսիոնալ հեղափոխական», մանկավարժ, ՌՍԴԲԿ անդամ (1901) Երևանի բոլշևիկյան կազմակերպության հիմնադիր անդամներից։

Արագ փաստեր Գեորգի Սոկոլովսկի, Ծնվել է ...
Գեորգի Սոկոլովսկի
Ծնվել է1879
Մահացել է1939
Մասնագիտությունհեղափոխական
Փակել

Սովորել է Երևանի արական գիմնազիայում, որտեղից հեռացվել է հակակրոնական գործունեության համար։ 1898 թվականին ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, դարձել համալսարանի ՌՍԴԲԿ կազմակերպության ղեկավարներից։ Հեղափոխական ակտիվ գործունեության համար 1902 թվականին բանտարկվել է։ 1903 թվականին 2 տարով արտաքսվել է Հայաստան։ Երևանի գիմնազիայում և արդյունաբերական մի շարք ձեռնարկություններում ու երկաթուղում կազմակերպել է ՌՍԴԲԿ խմբեր։ 1905 թվականին ընտրվել է ՌՍԴԲԿ Երևանի նորաստեղծ կոմիտեի նախագահ՝ բոլշևիկյան ֆրակցիայից։ 1907 թվականի փետրվարին Սոկոլովսկիի նախաձեռնությամբ և խմբագրությամբ Երևանում լույս է տեսել Հայաստանում առաջին «Ֆակտի» («Факты») ռուսերեն լեգալ թերթը։ Կուսակցության Երևանի կոմիտեի կողմից մասնակցել է ՌՍԴԲԿ (Լոնդոնյան, 1907) համագումարին։ 1910 թվականից բնակություն է հաստատել Մոսկվայում, զբաղվել մանկավարժական գործունեությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 494

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.