Գետնանուշ
From Wikipedia, the free encyclopedia
Գետնանուշ, կոնճեղ, հավլոլիկ, ծաղկավոր բույսերի ցեղ, ընտանիք՝ բակլազգիներ (Fabaceae):
«Գետնանուշ» անունը ստացել է հավանաբար հունարեն՝ αράχνη– սարդ բառից, պատճառը նրա պտուղների նմանությունն է սարդին։ Շատ տեսակներից՝ այս ցեղին պատկանող, աճում են հիմնականում Բրազիլիայում, միայն մի տեսակ՝ արդյունագործական գետնանուշը կամ հողային ընկույզը (Arachis hypogaea), շատ հայտնի է բոլոր երկրներում, դրա շնորհիվ ունի մեծ արդյունաբերական նշանակություն, արդյունահանվում է հիմնականում արևադարձային երկրներում՝ Ամերիկա, Ասիա և Աֆրիկա, Եվրոպական երկրներից, Իսպանիա, Իտալիա, Ուկրաինա և Ֆրանսիա։
Ունի մոտավորապես 70 տեսակ[1]։ Տեսակների մեծ մասը վայրի են։ Բոլոր տեսակները խոտային բույսեր են բարդ տերևներով։ Գետնանուշի սերմերը պարունակում են մինչև 60% յուղ և մինչև 34% սպիտակուց։ Յուղը օգտագործվում է անմիջապես սննդի, ինչպես նաև պահածոների, հրուշակեղենի և օծանելիքի արդյունաբերության մեջ։ Գետնանուշի քուսկը պարունակում է մինչև 48% սպիտակուց և 8% ճարպ։ Ցողուններով կարելի է կերակրել անասուններին։ Գետնանուշի միջին բերքը ոռոգվող հողերում կազմում է 10-12ց/հա։ Սակայն բարենպաստ պայմաններում և բարձր ագրոտեխնիկայի դեպքում գետնանուշի բերքը հասնում է 35ց/հա և ավելի։
Գետնանուշ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Dalbergieae |
Ցեղ | Գետնանուշ (Arachis) L., 1753 |