Գերի Գեյգեքս
From Wikipedia, the free encyclopedia
Էրնեստ Գերի Գեյգեքս (անգլ.՝ Ernest Gary Gygax; հուլիսի 27, 1938(1938-07-27)[1][2][3], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - մարտի 4, 2008(2008-03-04)[4][5][1][…], Lake Geneva, Ուոլուորթ, Վիսկոնսին, ԱՄՆ), ամերիկացի գրող և սեղանի խաղերի մշակող, առավել հայտնի է որպես «Dungeons & Dragons» դերային խաղի հեղինակներից մեկը, որը նա ստեղծել է 1974 թվականին Դեյվ Արնեսոնի հետ միասին։ Գեյգեքսին անվանում են դերային խաղերիի հայր[7]։
Գերի Գեյգեքս անգլ.՝ Gary Gygax | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1938(1938-07-27)[1][2][3] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 4, 2008(2008-03-04)[4][5][1][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Lake Geneva, Ուոլուորթ, Վիսկոնսին, ԱՄՆ |
Գերեզման | Oak Hill Cemetery[6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Երկեր | Dungeons & Dragons? |
Մասնագիտություն | գրող, վիպասան, հրատարակիչ, Խաղի դիզայներ, գործարար և դերային խաղերի դիզայներ |
Ամուսին | Mary Jo Powell? և Gail Carpenter? |
Ծնողներ | հայր՝ Ernest Gygax?, մայր՝ Almina Burdick Gygax? |
Երեխաներ | Ernest Gary Gygax Jr.?, Elise Cousino?, Heidi Gygax?, Cindy To?, Luke Gygax? և Alexander Gygax? |
Ստորագրություն | |
Gary Gygax Վիքիպահեստում |
1960-ականներին Գայգեքսը լրջորեն տարվել է վարգեյմերով և կազմակերպել Gen Con առաջին խաղային կոնվենտը[8]։ 1971 թվականին նա Ջեֆ Փերրենի հետ միասին ստեղծել է Chainmail, սեղանի վարգեյմը, օգտագործելով միջնադարյան թեմաներով մանրանկարներ։ Մանկության տարիների ընկեր Դոն Քեյի հետ 1973 թվականին Գեյգեքսը հիմնադրել է Tactical Studies Rules (TSR, Inc.) ընկերությունը[9]։Հաջորդ տարի նա Դեյվ Արնեսոնի հետ միասին ստեղծել է «Dungeons & Dragons» (D&D) սեղանի դերային խաղը, որը կառուցվել է «Chainmail»-ի հիման վրա, ֆանտազիայի տարրերի հավելումով, որը Գարին սիրում էր մանկության տարիներին։ Նույն տարում հիմնադրել է «Dragon» ամսագիրը, որը ստեղծվել է D&D-ի աջակցության համար։ 1977 թվականին Գեյգեքսը շարունակել է աշխատել իր խաղի վրա՝ թողարկելով կատարելագործված տարբերակը, որը կոչվում է Advanced Dungeons & Dragons: Նա նաև հեղինակ է մեծ թվով խաղային ուղեցույցների։ Գեյգեքսը ստեղծել է Գրեյհոկի կարգավորումը, որով մի քանի խաղային հավելվածներ և արկածային վեպեր է գրել[10]։ 1985 թվականին TSR-ի նոր սեփականատիրոջ հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով Գայգեքսը թողել է իր ստեղծած ընկերությունը և շարունակել է զարգացնել դերային խաղերը ինքնուրույն[10]։ Մասնակցել է Dangerous Journeys (1992), Lejendary Adventure (1999) և Castles & Crusades (2005), դերային խաղերի զարգացմանը որոնք, սակայն, շատ հեռու էին նրա հիմնական գործունեության հաջողությունից։ Մինչև կյանքի վերջիը շարունակել է զբաղվել ստեղծագործությամբ. գրել է խաղային ձեռնարկներ, վեպեր և պատմություններ ֆանտազիայի ժանրում ինչպես նաև ակտիվորեն մասնակցել է դերային խաղերի սիրահարների համայնքի կյանքին[11]։ Գայգեքսն ամուսացել է երկու անգամ, ուներ վեց երեխա[12]։ 2004 թվականին երկու կաթված է ստացել, ավելի ուշ բժիշկները նրան ախտորոշել են որովայնի աորտայի անեվրիզմ, որից Գեյգեքսը մահացել է 2008 թվականի մարտին[11]։