Գիգանտիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Գիգանտիզմ (հուն․՝ γίγανταςr γίγας, gígas, հսկա, հոգնակի γίγαντες, հսկաներ), հայտնի նաև որպես հսկայություն, մարդու ոչ բնականոն բարձր հասակ։ Մարդկանց մոտ այս վիճակի պատճառը մանկական տարիքում աճի հորմոնի գերարտադրությունն է[1], ինչը հանգեցնում է մարդու 7-9 ոտնաչափ հասակ ունենալուն (2,1-2,7 մետր հասակ)[2][3][4][5]։
Արագ փաստեր Գիգանտիզմ, Տեսակ ...
Գիգանտիզմ | |
---|---|
Գիգանտիզմի զարգացումը բջիջներում | |
Տեսակ | առողջական խնդիր և հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | էնդոկրինոլոգիա |
ՀՄԴ-9 | 253.0 |
ՀՄԴ-10 | E22.0 և E34.4 |
Gigantism Վիքիպահեստում |
Փակել
Սա հազվադեպ խանգարում է, որը առաջանում է աճի հորմոնի բարձր մակարդակի արդյունքում՝ սեռահասունության ընթացքում՝ մինչև խողովակավոր ոսկրերի աճի զոնաների փակումը։ Սա հաճախ տեղի է ունենում հիպոֆիզի զարգացման խանգարման պատճառով[6][7]։ Գիգանտիզմը չպետք է շփոթել ակրոմեգալիայի հետ, որը բնութագրվում է սոմատիկ աճով՝ վերջույթների, դեմքի մասերի մեծացմամբ[8][9]։