Գիրք թղթոց
From Wikipedia, the free encyclopedia
«Գիրք Թղթոց», հայ վաղ միջնադարյան մատենագրական կոթողային հուշարձաններից, կրոնադավանական բնույթի ժողովածու, Հայ առաքելական եկեղեցու ուղղափառ դավանությունը հավաստող հիմնական փաստաթղթերից։ Կազմվել է դավանաբանկական վեճերում Հայ եկեղեցու ուղղափառությունը հիմնավորելու, նրա անկախությունն ու միասնությունը պահպանելու անհրաժեշտությամբ։ Ենթադրվում է, որ «Գիրք թղթոց»-ի նյութերը հավաքվել են VII դարում՝ Կոմիտաս Ա Աղցեցու օրոք, ժողովածուն ամփոփվել VIII դարում՝ Հովհաննես Գ Օձնեցու կաթողիկոսության շրջանում։ Այն հետագայում լրացվել է V–XIII դդ. ընդգրկող նմանատիպ նոր նյութերով (թղթեր, նամակներ ևն)։
Արագ փաստեր Գիրք թղթոց, Տեսակ ...
Գիրք թղթոց | |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | կրոնական գրականություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Փակել