Գյոթեի անվան համալսարան
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ոչ առևտրային ասոցիացիա՝ արտասահմանում գերմաներենի խթանման և մշակութային միջազգային փոխանակման համար / From Wikipedia, the free encyclopedia
Գյոթեի անվան համալսարան (Գյոթեի անվան գերմանական մշակութային կենտրոն, գերմ.՝ Goethe-Institut), գերմանական hասարակական կազմակերպություն, որի խնդիրը միջազգային մշակութային համագործակցությունն ու արտասահմանում գերմաներենի մասսայականացումն է[16]։ Կարևոր խնդիր է հանդիսանում գերմաներեն լեզվի ուսուցումը՝ որպես օտար լեզվի։ Գյոթեի անվան համալսարանի նպատակը Գերմանիայի հետ միջմշակութային փոխհամագործակցությունն է, որն իր մեջ ներառում է ոչ միայն ֆիլմերի, գրականության, երաժշտության, այլ նաև հասարակական արժեքների փոխանակում։ Կազմակերպությունը կրում է գերմանացի հայտնի բանաստեղծ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի անունը։
Արագ փաստեր Գյոթեի անվան համալսարանգերմ.՝ Goethe-Institut, Տեսակ ...
Փակել