Գյուղատնտեսությունը Թուրքիայում
From Wikipedia, the free encyclopedia
Գյուղատնտեսությունը Թուրքիայում (թուրքերեն՝ Türkiye'de tarım), Թուրքիայի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը։ Ապահովում է մոտ 62,7 $ միլիարդ ԱՄՆ դոլլար եկամուտ։ 2011 թվականի տվյալներով երկրում գյուղատնտեսությամբ զբաղվում է 6.1 միլիոն մարդ[1]։ Գյուղատնտեսությամբ զբաղվում են հիմնականում հարավային մարզերում` Անթալիայի մարզում, Մերսինի մարզում, Հաթայի մարզում, Մուղլայի մարզում, Գազիանթեփի մարզում։
Թուրքիայի մերձծովյան շրջաններում բնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ։ Իզմիրի, Բուրսայի, Կայսերիի մարզներում տարածված է մեղվաբուծությունը։ Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը Թուրքիան եղել է մետաքսի հումքի հիմնական մատակարարը ամբողջ աշխարհում։
Թուրքական գյուղատնտեսական ապրանքները արտահանվում են Եվրոպա, Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան, Իրան, Իրաք, ասիական և արաբական այլ երկրներ։ 2015 թվականին, երբ Թուրքիայի տարածքում խփվեց ռուսական ինքնաթիռը, Ռուսաստանի կառավարությունը արգելեց գյուղատնտեսական որոշ մթերքների Թուրքիայից ներկրումը Ռուսաստան։ Մասնավորապես դադարեց ներկրվել սմբուկ, նարինջ, մանդարին, թռչնամիս, թռչնակեր, սոխ, կաղամբ, բրոկկոլի, վարունգ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ, կանաչի և այլ մթերքներ[2]։ Այս արգելքը մեծ հարված հասցրեց ոչ միայն թուրքական, այլև ռուսական շուկային, քանի որ Թուրքիան է մշտապես մատակարարել Ռուսաստանին գյուղատնտեսական ապրանքներ, իսկ փոխարինող երկիր Ռուսաստանը չկարողացավ գտնել։