Գոթական պատերազմ (535-554)
From Wikipedia, the free encyclopedia
Գոթական պատերազմ (535-554 թվականներ), ռազմական գործողություններ Արևելյան Հռոմեական կայսրության և Օստգոթերի՝ Իտալիայում և Վեստգոթերի՝ Իսպանիայում թագավորությունների միջև։ Ռազմական գործողությունների թատերաբեմ են հանդիսանում Ապենինյան թերակղզին (Իտալիա) և Բալկանյան թերակղզու արևմտյան մասը (Դալմաթիա)։
Գոթական պատերազմ (535-554 թվականներ) | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հուստինիանոս Ա և Gothic Wars? | |||||||||||
Բյուզանդացիների և գոթերի մարտը Վեզուվի մոտ | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Բյուզանդական կայսրություն | օստգոթեր ֆրանկներ | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Բելիսարիոս Մունդ Նարսես Հերման Լիբերիուս |
Թեոդահադ Վիտիգես Հիլդեբադ Թոթիլա Թեյա | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
անհայտ է | անհայտ է | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
անհայտ է | անհայտ է |
Արևելյան Հռոմեական կայսրության կայսր Հուստինիանոս Ա-ն 532 թ-ին, երբ թույլ տվեց իրավիճակը բյուզանդա-պարսկական սահմանում, որոշեց վերականգնել Կոստանդնուպոլիսի իշխանությունը նախկին Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում գտնվող, փաստացի անկախ, բարբարոսական պետությունների նկատմամբ։ 534 թ-ին, անսպասելիորեն հեշտ և արագ, վանդալների և ալանների թագավորության գրավումից հետո նա ձեռնամուխ եղավ օստգոթերի թագավորության գրավմանը։
535 թվականին, օստգոթերի թագավոր Թեոդահադի լուռ համաձայնությամբ, մահապատժի է ենթակվում մեկ տարի առաջ գահընկեց արված թագուհի-խնամակալ Ամալասունտան, որը վարում էր բյուզանդական քաղաքականություն։ Կայսր Հուստինիանոս Ա-ն հանդես է գալիս որպես սպանվածի վրիժառու և պատերազմ է հայտարարում օստգոթերին, որը ձգվում է քսան տարի և ավարտվում Օստգոթերի թագավորության անկմամբ։