Գոլեսթան
From Wikipedia, the free encyclopedia
Գոլեսթան օսթան (պարս.՝ استان گلستان` Օսթան-է Գոլեսթան) օսթան (նահանգ) Իրանի հյուսիսում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Արևելքից սահմանակից է Հյուսիսային Խորասան, հարավից` Սեմնան, հարավ-արևմուտքից` Մազանդարան օսթաններին, հյուսիսից` Թուրքմենստանին, արևմուտքից ողողվում է Կասպից ծովի ջրերով։ Օսթանի տարածքը կազմում է 20 367 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲1 868 819 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Գորգան քաղաքն է։
Արագ փաստեր Գոլեսթան օսթանպարս.՝ استان گلستان, Երկիր ...
Գոլեսթան օսթան պարս.՝ استان گلستان | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան և Ղաջարական Պարսկաստան |
Վարչկենտրոն | Գորգան |
Պաշտոնական լեզուներ | պարսկերեն |
Բնակչություն | ▲1 868 819 մարդ (2016)[1] |
Տարածք | 20 367 կմ² |
Հիմնադրված է | 1997 թ. |
Սահմանակցում է | Մազանդարան, Հյուսիսային Խորասան, Սեմնան և Թուրքմենստան |
Ժամային գոտի | UTC+3:30 |
ISO 3166-2 կոդ | IR-27 |
Փակել
Օսթանը ձևավորվել է 1997 թվականին՝ անջատվելով Մազանդարան օսթանից։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 1-ին տարածաշրջանի, որի կենտրոնը Թեհրանն է[2]։