Գորդոն Բրաուն (անգլ.՝ Gordon Brown, փետրվարի 20, 1951(1951-02-20)[1][2][3][…], Գիֆնոկ[1]), բրիտանացի (շոտլանդացի) քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի 74-րդ վարչապետ 2007 թ. հունիսի 27-ից առ 2010 թ. մայիսի 11-ը։ Լեյբորիստ։

Արագ փաստեր Գորդոն Բրաուն անգլ.՝ Gordon Brown, Ծնվել է ...
Գորդոն Բրաուն
անգլ.՝ Gordon Brown
Thumb
Ծնվել էփետրվարի 20, 1951(1951-02-20)[1][2][3][…] (73 տարեկան)
ԾննդավայրԳիֆնոկ[1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրոնՇոտլանդիայի եկեղեցի[4]
ԿրթությունԷդինբուրգի համալսարան, Կիրկադլի ավագ դպրոց, Acland Burghley School? և Wellfield Middle School?
Գիտական աստիճանդափնեկիր
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող, կենսագիր, ինքնակենսագիր, ակադեմիկոս և պատմաբան
ԱշխատավայրԲաց համալսարան, Միավորված ազգերի կազմակերպություն և Կալեդոնիական համալսարան
ԱմուսինՍարա Ջեյն Բրաուն
Ծնողներհայր՝ Rev. John Ebenezer Brown?[5], մայր՝ Bunty Souter?[5]
Զբաղեցրած պաշտոններգանձարանի ստվերային կանցլեր, Shadow Chief Secretary to the Treasury?, Մեծ Բրիտանիայի վարչապետ, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ, գանձապետարանի կանցլեր, Shadow Secretary of State for Business, Innovation and Skills?, Մեծ Բրիտանիայի գանձարանի առաջին լորդ, Minister for the Civil Service?, Մեծ Բրիտանիայի գաղտնի խորհրդի անդամ, member of the 55th Parliament of the United Kingdom?, member of the 54th Parliament of the United Kingdom?, Միացյալ Թագավորության 53-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 52-րդ պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 51-րդ Պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 50-րդ պառլամենտի անդամ և Միացյալ Թագավորության 49-րդ պառլամենտի անդամ
ԿուսակցությունԼեյբորիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներJohn Macaulay Brown?, James Fraser Brown? և Jennifer Jane Brown?
 Gordon Brown Վիքիպահեստում
Փակել

Ավարտել է Էդինբուրգի համալսարանը, ունի մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճաններ պատմության ոլորտում։ 12 տարեկանից Բրաունը եղել է Լեյբորիստական կուսակցության ակտիվիստներից։ 1997 թ. հուլիսին Թոնի Բլեերի կառավարությունում Բրաունը նշանակվել է ֆինանսների նախարար։ 2007 թ. հունիսի 24-ին ընտրվել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ և նույն թվականի հունիսի 27-ին թագուհի Եղիսաբեթ 2-րդի կողմից նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ՝ զբաղեցնելով այդ պաշտոնը մինչև 2010 թ. մայիսի 11-ը[6]։

Պատվավոր կոչումներ

Էդինբուրգի համալսարանը, հաշվի առնելով Գորդոն Բրաունի բեղմնավոր գործունեությունն ու նշանակալի վաստակը, 2003 թվականին նրան շնորհել է գիտությունների դոկտորի աստիճան՝ առանց գիտական ատենախոսության պաշտպանության (Doctor Honoris Causa)[7]: 2015 թվականին այդ նույնը կատարել է Գլազգոյի համալսարանը[8]։

Գորդոն Բրաունին պատվավոր դոկտորի կոչում են շնորհել Բրունել համալսարանը (1996)[9], Ռոբերտ Գորդոնի անվան համալսարանը (2003)[10], Նյու Յորքի համալսարանը (2005)[11], Նյուքասլի համալսարանը (2007)[12], Դելիի համալսարանը (2008)[13]։

2018 թվականին նա ընտրվել է Էդինբուրգի թագավորական ընկերության անդամ[14]։ 2009 թվականի մարտ ամսին ամերիկյան Appeal of Conscience Foundation հիմնադրամը նրան հռչակել է «Տարվա պետական գործիչ»՝ համաշխարհային մասշտաբով[15][16][17]։ Գլազգոյում լույս տեսնող The Herald լրագիրը ընթերցողների շրջանում անցկացրած հարցումների և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա Գորդոն Բրաունին վեց անգամ հռչակել է «Տարվա շոտլանդացի քաղաքական գործիչ»։ 1999, 2000, 2007 և 2014 թվականներին էլ նա հռչակվել է «Տարվա լավագույն շոտլանդացի», իսկ 2020 թվականին՝ «Լավագույններից լավագույն»[18]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.