From Wikipedia, the free encyclopedia
Գորդոն Սոյերի անվան մրցանակ (անգլ.՝ Gordon E. Sawyer Award), 1981 թվականից «Կինոարվեստի և գիտության ակադեմիա»-ի կողմից շնորհվող գիտատեխնիկական նվաճումների համար հատուկ մրցանակ։ Մրցանակը հանձնվում է ինժեներ-նորարարներին, որոնք իրենց տեխնոլոգիական մտահղացումներով, նորարարություններով և կինոտեխնիկայի կատարելագործմամբ մեծ ներդրում են ունենում համաշխարհային կինոարտադրության մեջ։
Մրցանակը անվանվել է հայտնի ձայնային ռեժիսոր, «Օսկարի» եռակի մրցանակակիր և Սամուել Գոլդվինի կինոընկերության ձայնագրման ստուդիայի ղեկավար Գորդոն Սոյերի պատվին։ Մրցանակը սկսել է հանձնվել 1981 թվականից՝ Սոյերի մահվանից մեկ տարի անց։
Մրցանակն իրենից ներկայացնում է «Օսկարի» արձանիկ, որի վրա փորագրված են անվանակարգի և մրցանակակրի անունները։
Գորդոն Սոյերի անվան մրցանակը հանձնվում է այլ գիտատեխնիկական նվաճումների համար մրցանակների հետ համատեղ։ Այդ մրցանակաբաշխությունը կայանում է «Օսկարի» շնորհման հիմնական մրցանակաբաշխությունից մի քանի օր առաջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.