Գուրգեն Դալիբալթայան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Գուրգեն Դալիբալթայան.

Գուրգեն Դալիբալթայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Գուրգեն Հարությունի Դալիբալթայան
5 հունիսի, 1926 - 1 սեպտեմբերի 2015
ԾննդավայրՄեծ Արագյալ,
Մահվան վայրԵրևան
ԳերեզմանԵռաբլուր
ՔաղաքացիությունԽՍՀՄ
ԶորատեսակՀայաստանի ցամաքային զորքեր և Խորհրդային բանակ
Ծառայության տարիներ1944—2011
Կոչումգեներալ-գնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ և Հայրենական մեծ պատերազմ
ՊարգևներԿարմիր դրոշի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան, «Մարտական ծառայությունների» մեդալ, «Աշխատանքային արիության համար» մեդալ, «Կովկասի պաշտպանության համար» մեդալ, «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան, «Մարշալ Բաղրամյան» մեդալ, «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ, Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշան, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ, «Անբասիր ծառայության համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, Մեդալ «անբասիր ծառայության համար» և Medal "For Impeccable Service", 2nd class?

Գուրգեն Հարությունի Դալիբալթայան (5 հունիսի 1926 թ. ՎՍՍՀ, Բոգդանովկայի շրջանի/այժմ Նինոծմինդա/ Մեծ Արագյալ գյուղում - 1 սեպտեմբերի 2015 թ. Երևան), ԽՍՀՄ և ՀՀ ռազմական գործիչ, Գեներալ-գնդապետ (1996)։

Կրթություն

  • 1934-1944 թթ. սովորել և ավարտել է Գորելովկա գյուղի միջնակարգ դպրոցը։
  • 1944-1945 թթ. սովորել է Մախաչկալայի հետևակային ուսումնարանում։
  • 1945-1947 թթ. սովորել և ավարտել է Թբիլիսիի հետևակային ուսումնարանը։
  • 1958-1961 թթ. սովորել և ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիան։
  • 1969 թ. ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիային կից հրամանատարական կազմի բարձրագույն ակադեմիական դասընթացները։
  • 1976 թ. - Խորհրդային Միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիային կից հրամանատարական կազմի բարձրագույն ակադեմիական դասընթացների ունկնդիր։
  • 1978 թ. - Խորհրդային Միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիային կից «Զինված ուժերի շինարարությունը և կառավարումը» բարձրագույն ակադեմիական դասընթացների ունկնդիր։

Զինվորական ծառայությունը ԽՍՀՄ զինված ուժերում

  • 1947-1951 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 89-րդ հրաձգային Կարմիր աստղի շքանշանակիր Կարմրադրոշ Թամանյան դիվիզիայի 526-րդ առանձին գնդի դասակի հրամանատար (ք. Էջմիածին)։
  • 1951-1956 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 89-րդ հրաձգային Կարմիր աստղի շքանշանակիր Կարմրադրոշ Թամանյան դիվիզիայի 526-րդ առանձին գնդի ուսումնական վաշտի հրամանատար (ք. Էջմիածին)։
  • 1956-1957 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 73-րդ մեխանիզացված դիվիզիայի 34-րդ հրաձգային գնդի վաշտի հրամանատար (ք. Երևան)։
  • 1957-1958 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 73-րդ մեխանիզացված դիվիզիայի 34-րդ հրաձգային գնդի գումարտակի շտաբի պետ (ք. Երևան)։
  • 1961-1963 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 295-րդ մոտոհրաձգային դիվիզիայի 135-րդ հրաձգային գնդի գումարտակի հրամանատար (ք. Պերեքիշքյուլ)։
  • 1963-1965 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի գնդի հրամանատարի տեղակալ (ք. Պրիշիբ
  • 1965-1967 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի գնդի հրամանատար (ք. Պրիշիբ
  • 1967-1969 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 23-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ (ք. Կիրովաբադ
  • 1969-1975 թթ. - Սիբիրյան ռազմական օկրուգի 242-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար (ք. Աբական
  • 1975-1980 թթ. - Հարավային զորախմբի շտաբի պետի առաջին տեղակալ (ք. Բուդապեշտ
  • 1980-1987 թթ. - Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ մարտական պատրաստության գծով (ք. Դոնի Ռոստով
  • 1987-1991 թթ. - գտնվել է ԽՍՀՄ Զինված ուժերի պահեստազորում։

Զինվորական ծառայությունը ՀՀ զինված ուժերում

  • 1991 թ. - ՀՀ Նախարարների խորհրդին առընթեր Հայաստանի Պաշտպանության կոմիտեի շտաբի պետ։
  • 1991-1992 թթ. - ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
  • 1993-2007 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական - Գլխավոր ռազմական տեսուչ։
  • 2007 թվականից - ՀՀ Պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական։

Մասնակցությունը ռազմական գործողություններին

1991-94 թթ. մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական ռազմագործողությունների մարտերի պլանների մշակման աշխատանքներին, անձամբ ղեկավարել Խոջալուի ազատագրման, Շուշիի, Լաչինի Մարդասիրական միջանցքի բացման, Քելբաջարի կրակակետերի վնասազերծման ռազմական գործողությունները։ Ղեկավարել է Շուշիի ազատագրման «Հրազդան» ռազմագործողության պլանի մշակման աշխատանքները։

Պարգևներ

  • ԽՍՀՄ Կարմիր դրոշի շքանշան,
  • ԽՍՀՄ Կարմիր աստղի շքանշան,
  • «ԽՍՀՄ զինված ուժերում ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալ,
  • ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան (1998),
  • ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան (2000),
  • Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան (2004),
  • ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալ (2005)
  • ՀՀ Աժ պատվոգիր (2005),
  • 33 մեդալներ, որոնցից 6-ը՝ օտարերկրյա պետությունների։

Կոչումներ

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ
Գուրգեն Դալիբալթայան

10 դեկտեմբերի 1991 թ. - 24 նոյեմբերի 1992 թ.
Հաջորդող
Նորատ Տեր-Գրիգորյանց
Նախորդող
ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ
Գուրգեն Դալիբալթայան

9 սեպտեմբերի 1993-2008
Հաջորդող
Միքայել Հարությունյան
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Գուրգեն Դալիբալթայան
Listen to this article