From Wikipedia, the free encyclopedia
Գրականության Նոբելյան մրցանակ (շվեդ.՝ Nobelpriset i litteratur), ամենամյա հեղինակավոր մրցանակ, որը շնորհվում է Նոբելյան ֆոնդի կողմից գրականության ոլորտի ձեռքբերումների գնահատման համար։ Մրցանակաբաշխությունը կայանում է ամեն տարի Նոբելյան կոմիտեի կողմից Ստոկհոլմում[1]։ Ալֆրեդ Նոբելի կողմից 1895 թվականին հաստատված 5 մրցանակներից մեկն է, որը տրվում է 1901 թվականից։ Մյուս մրցանակներն են՝ քիմիայի Նոբելյան մրցանակ, ֆիզիկայի Նոբելյան մրցանակ, խաղաղության Նոբելյան մրցանակ, բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ։ Գրականության ոլորտում առաջին Նոբելյան մրցանակը շնորհվել է ֆրանսիացի բանաստեղծ և էսսեիստ Ռենե Ֆրանսուա Արման Պրյուդոմին՝ «նշանակալի գրական արժանիքների, հատկապես բարձր իդեալիզմի, գեղարվեստական կատարելատիպի, ինչպես նաև հոգևորի և տաղանդի յուրօրինակ համացության համար, որի վկայությունն են նրա գրքերը»։
Գրականության Նոբելյան մրցանակ | |
---|---|
Շնորհելու հիմք | Գրականության Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիր Սյուլի-Պրյուդոմը |
Երկիր | Շվեդիա |
Պարգևատրող | Նորվեգայի Նոբելյան հանձնաժողովն ի դեմ Ալֆրեդ Նոբելի |
Առաջին շնորհում | 1901 |
Վեբկայք | nobelprize.org/prizes/literature/ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.