ֆրանսերեն ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Գրեգուար Դեֆրել (ֆր.՝ Grégoire Defrel, հունիսի 17, 1991[1][2], Մեդոն), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սասուոլոյի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Grégoire André Defrel | ||
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 17, 1991[1][2] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Մեդոն | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 79 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
Սասուոլո (վարձավճարով Ռոմայից) | ||
Համար | 11 | ||
Պատանեկան կարիերա | |||
2009-2011 | Պարմա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2011-2012 | Պարմա | 1 | (0) |
2011-2012 | → Ֆոջա | 23 | (4) |
2012-2015 | Չեզենա | 106 | (16) |
2015-2018 | Սասուոլո | 62 | (19) |
2017-2018 | → Ռոմա | 15 | (1) |
2018-ներկա | Ռոմա | 0 | (0) |
2018-2019 | → Սամպդորիա | 36 | (11) |
2019-ներկա | → Սասուոլո | 0 | (0) |
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ օգոստոսի 31-ի, 2019: |
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Դեֆրելը սկսել է Պարմայում։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց 2011 թվականի մայիսի 22-ին՝ Կալյարիի դեմ խաղում[4]։ 2011-12 մրցաշրջանը ֆրանսիացին վարձավճարով անցկացրեց Ֆոջայում։ Առաջին հանդիպումը ակումբի կազմում անցկացրեց 2011 թվականի օգոստոսի 7-ին՝ Իտալիայի գավաթի Տրապանիի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2011 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Պիզայի դեմ խաղում[6]։ Ֆոջայի կազմում Դեֆրելը անցկացրեց 24 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։
2012 թվականի հունիսին Դեֆրելը տեղափոխվեց Չեզենա համատեղ սեփականության իրավունքով, որը վերակնքվեց 2013 թվականի հունիսին և 2014 թվականի հունիսին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2012 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Վիչենցայի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 1-ին՝ Վարեզեի դեմ խաղում[8]։ 2013-14 մրցաշրջանում Դեֆրելը Չեզենայի հետ տեղափոխվեց Սերիա A[9][10]: Չեզենայի կազմում ֆրանսիացին անցկացրեց 3 մրցաշրջան՝ մասնակցելով 110 հանդիպման և դառնալով 16 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ։
2015 թվականի օգոստոսի 5-ին Դեֆրելը տեղափոխվեց Սասուոլո՝ ստանալով 92 համարի մարզաշապիկը[11]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 15-ին՝ Իտալիայի գավաթի Մոդենայի դեմ խաղում[12]։ Սերիա A-ում իր առաջին հանդիպումը Սասուոլոյի կազմում անցկացրեց օգոստոսի 23-ին՝ Նապոլիի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց սեպտեմբերի 20-ին՝ Ռոմայի դեմ խաղում[14]։ 2016 թվականի փետրվարի 21-ին Դեֆրելը դուբլ ձևակերպեց Էմպոլիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[15]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց հուլիսի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Լյուցերնի դեմ խաղում[16]։ Եվրոպայի Լիգայում իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 15-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[17]։ 2017 թվականի մայիսի 28-ին ֆրանսիացին հետ-տրիկ ձևակերպեց Տորինոյի դեմ խաղում, սակայն Սասուոլոն պարտվեց 5-3 հաշվով[18]։ Ակումբի կազմում Դեֆրելը անցկացրեց 73 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ[19]։
2017 թվականի հուլիսի 20-ին Դեֆրելը 5 միլիոն եվրոյի դիմաց վարձավճարով տեղափոխվեց Ռոմա[20][21][22][23]։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց օգոստոսի 20-ին՝ Ատալանտայի դեմ խաղում[24]։ Չեմպիոնների Լիգայում իր առաջին հանդիպումը անցկացրեց սեպտեմբերի 12-ին՝ Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[25]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի փետրվարի 11-ին՝ Բենևենտոյի դեմ խաղում[26]։ Մարտի 1-ին Ռոման գնեց Դեֆրելի լրիվ տրանսֆերը 15 միլիոն եվրոյի դիմաց[27][28][29]։ 2017-18 մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրեց 20 հանդիպում՝ դառնալով միայն 1 գոլի հեղինակ։
2018 թվականի հուլիսի 27-ին Դեֆրելը 1 տարվա վարձավճարով միացավ Սամպդորիային[30][31][32][33]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Վիտերբեզեի դեմ խաղում[34]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 2-ին՝ դուբլ ձևակերպելով Նապոլիի դեմ խաղում[35]։ Սեպտեմբերի 15-ին Դեֆրելը 2 գոլ խփեց Ֆրոզինոնեի դեմ խաղում[36]։ 2019 թվականի մարտի 16-ին ֆրանսիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սասուոլոյի դեմ խաղում՝ օգնելով Սամպդորիային հաղթել 5-3 հաշվով[37]։ Մարտի 30-ին նա խփեց Միլանի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[38][39]։ Սամպդորիայի կազմում Դեֆրելը անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[40]։
2018 թվականի օգոստոսի 30-ին Դեֆրելը սկզբից՝ վարձավճարով, ապա լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Սասուոլո[41][42][43][44]։
2019 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ[45]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Պարմա | 2010–11 | Սերիա A | 1 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | |
Ֆոջա (վարձավճար) | 2011–12 | Սերիա C | 23 | 4 | 1 | 0 | 24 | 4 | ||
Չեզենա | 2012–13 | Սերիա B | 30 | 3 | 0 | 0 | 30 | 3 | ||
2013–14 | 42 | 4 | 2 | 0 | 44 | 4 | ||||
2014–15 | Սերիա A | 34 | 9 | 2 | 0 | 36 | 9 | |||
Ընդհանուր | 106 | 16 | 4 | 0 | 0 | 0 | 110 | 16 | ||
Սասուոլո | 2015–16 | Սերիա A | 33 | 7 | 2 | 0 | — | 35 | 7 | |
2016–17 | 29 | 12 | 1 | 0 | 8 | 4 | 38 | 16 | ||
Ընդհանուր | 62 | 19 | 3 | 0 | 8 | 4 | 73 | 23 | ||
Ռոմա | 2017–18 | Սերիա A | 15 | 1 | 0 | 0 | 5 | 0 | 20 | 1 |
Սամպդորիա (վարձավճար) | 2018–19 | 36 | 11 | 3 | 1 | — | 39 | 12 | ||
Սասուոլո | 2019–20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |||
Կարիերայի ընդհանուր | 243 | 51 | 11 | 1 | 13 | 4 | 267 | 56 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.