Գրեթե Վայթց
նորվեգացի մարաթոնյան վազորդ, աշխարհի նախկին ռեկորդակիր / From Wikipedia, the free encyclopedia
Գրեթե Վայթց (նորվ.՝ Grete Waitz, ծննդյան անունը՝ Անդերսեն, հոկտեմբերի 1, 1953(1953-10-01)[1][2][3], Օսլո, Նորվեգիա[4] - ապրիլի 19, 2011(2011-04-19)[5][1][2], Օսլո, Նորվեգիա[4]), նորվեգացի մարաթոնի վազորդ և աշխարհի նախկին ռեկորդակիր։ 1979 թվականին Վայթցը պատմության մեջ առաջին կինն է դարձել, ով երկուսուկես ժամվա ընթացքում անցել է մարաթոնը։ 1978-1988 թթ. նվաճել է 9 նյույորքյան մարաթոն։ 1984 թվականի Լոս Անջելեսի օլիմպիական խաղերում արժանացել է արծաթե մեդալի և Հելսինկիի 1983 թվականի աշխարհի առաջնությունում՝ ոսկե մեդալի, 1983 և 1986 թվականներին՝ Լոնդոնի մարաթոնի հաղթող։ Վայթցը նաև Աշխարհի դահուկավազքի առաջնության հնգակի հաղթող է։
Արագ փաստեր Գրեթե Վայթց, Անձնական տեղեկություն ...
Գրեթե Վայթց | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | Grete Andersen |
Մասնագիտացում՝ | թեթևատլետ և ուսուցչուհի |
Երկիր՝ | Նորվեգիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 1, 1953(1953-10-01)[1][2][3] |
Ծննդավայր՝ | Օսլո, Նորվեգիա[4] |
Մահվան ամսաթիվ՝ | ապրիլի 19, 2011(2011-04-19)[5][1][2] (57 տարեկան) |
Մահվան վայր՝ | Օսլո, Նորվեգիա[4] |
Ակումբ՝ | SK Vidar? |
172 սանտիմետր | |
Քաշ՝ | 53 կիլոգրամ |
Փակել