Գրեմմի լավագույն ռեփ ալբոմի համար
From Wikipedia, the free encyclopedia
«Գրեմմի» մրցանակ լավագույն ռեփ ալբոմի համար (անգլ.՝ Grammy Award for Best Rap Album), «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության մրցանակներից մեկը, որը տրվում է ռեփ ժանրում լավագույն երաժշտական ալբոմի համար։ Մրցանակաբաշխությունը հաստատվել է 1958 թվականին և սկզբնապես անվանվել է «Գրամոֆոն»[1]։ Մրցանակը շնորհվում է ամեն տարի 1996 թվականից Ձայնագրման ակադեմիայի կողմից «գեղարվեստական նվաճումների, տեխնիկական վարպետության և ձայնագրման ոլորտում նշանակալից ներդրման համար՝ բացառությամբ վաճառքները և չարթերում դիրքերը»[2]"
Գրեմմի լավագույն ռեփ ալբոմի համար | |
---|---|
Տեսակ | պարգևի աստիճան |
Ենթատեսակ | award for best album (genre)? |
Մասն է | Գրեմմի |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրվել է | 1996 |
Կայք | grammy.com(անգլ.) |
1995 թվականին Ակադեմիան հայտարարեց «Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգի ավելացման մասին[3]։ Այս անվանակարգի առաջին մրցանակը հանձնվել է Naughty by Nature խմբին «Poverty's Paradise» ալբոմի համար։ Գրեմմիի 52-րդ մրցանակաբաշխության ժամանակ ղեկավարները հաղորդել են, որ մրցանակը տրվում է այն արտիստներին, «որոնց ալբոմները պարունակում են վերջերս ձայնագրված ռեփ երգերի առնվազն 51%-ը»[4]։ Բացի ձայնագրող արտիստից, մրցանակը հաճախ տրվում է պրոդյուսերներին, ինժեներներին և/կամ միքսերներին, որոնք կապված են առաջադրված աշխատանքի հետ[5]։
Ըստ 2020 թվականի տվյալների, Էմինեմը համարվում է ռեկորդակիր այս անվանակարգում հաղթած մրցանակների քանակով (6 հաղթանակ)։ Լորին Հիլլը համարվում է առաջին կին արտիստը, ով հաղթել է այս անվանակարգում 1997 թվականին Fugees-ի հետ միասին։ Քարդի Բին առաջին կին սոլո արտիստն է, ով հաղթել է այս անվանակարգում «Invasion of Privacy» ալբոմով[6]։ Քանյե Ուեսթը այս մրցանակը ստացել է չորս անգամ, իսկ Outkast դուետը երկու անգամ։ Ջեյ Զին այս անվանակարգում ամենաշատ առաջադրված արտիստն է (11 առաջադրում)։ Դրեյքը այս անվանակարգում հաղթած առաջին ոչ ամերիկացի արտիստն է։ The Roots խումբը համարվում է այս անվանակարգում ամենաշատ առաջադրված, սակայն չհաղթած արտիստը (5 առաջադրում)։ Էմինեմը և Ուեսթը միակ արտիստներն են, որոնց հաջողվել է հաղթել այս անվանակարգում մի քանի տարի շարունակ, ընդ որում Էմինեմը երկակի անգամ է նման հաջողության հասել։ 2016 թվականին Դրեյքի «If You're Reading This It's Too Late»-ը դարձավ առաջին միքսթեյփը, որը առաջադրվել է այս անվանակարգում։ 2017 թվականին Chance the Rapper-ի «Coloring Book»-ը դարձել է այս անվանակարգում հաղթած առաջին միքսթեյփը։