Գրիգոր Ակներցի
From Wikipedia, the free encyclopedia
Գրիգոր Ակներցի (մոտ 1250 - մոտ 1335), XIII դարի հայ պատմիչ։ Գրել է «Պատմութիւն ազգին նետողաց»[1] կամ «Պատմութիւն թաթարաց» երկը (մեզ է հասել հեղինակի գրչագիրը), որը Հայաստանում մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանի կարևոր սկզբնաղբյուր է (ընդգրկում է 1220-1273 թվականների իրադարձությունները)։ Երկում արժեքավոր տեղեկություններ է հաղորդվում ժամանակի տնտեսական և քաղաքական կյանքի, մոնղոլների կրոնի, հավատալիքների, կենցաղի և սովորույթների մասին։ Հետագայում Գրիգոր Ակներցու երկը սխալմամբ վերագրվել է Վարդան Արևելցուն կամ ոմն Մաղաքիա Աբեղայի։ «Պատմութիւն ազգին նետողաց» երկը թարգմանվել է անգլերեն[2], վրացերեն և թուրքերեն։