Գրիգոր Տաթևացի
From Wikipedia, the free encyclopedia
Գրիգոր Տաթևացի (աշխարհական անունը՝ Խութլուշահ[2], 1346, Վայոց ձոր (գավառ), Սյունիք - դեկտեմբերի 27, 1409, Տաթևի վանք, Տաթև, Հայաստան), Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետ։
Գրիգոր Տաթևացի | |
---|---|
Գրիգոր Տաթևացի, 1449 թ. ձեռագրից | |
Ծնվել է | 1346 թ. Սյունիք աշխարհի Վայոց ձոր |
Մահացել է | դեկտեմբերի 27, 1409 Տաթևի համալսարան |
Բնակության վայր(եր) | Տաթևի համալսարան |
Քաղաքացիություն | Մեծ Հայք |
Ազգություն | Հայ |
Դավանանք | Հայ առաքելական |
Մասնագիտություն | աստվածաբանություն, փիլիսոփայություն, հայկական մանրանկարչություն |
Հաստատություն(ներ) | Տաթևի համալսարան |
Ալմա մատեր | Տաթևի վանք |
Տիրապետում է լեզուներին | հայերեն[1] |
Գիտական ղեկավար | Հովհան Որոտնեցի |
Եղել է գիտական ղեկավար | Հովհաննես Հերմոնեցի և Մատթեոս Ջուղայեցի |
Հայտնի աշակերտներ | Թովմա Մեծոփեցի և Առաքել Սյունեցի |
Ինչով է հայտնի | Տաթևի համալսարանի ուսուցչապետ |
Կայք | grigortatevatsi.am |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
Grigor Tatevatsi Վիքիպահեստում |
Հայ առաքելական եկեղեցին Գրիգոր Տաթևացուն դասել է սրբերի շարքը, հիշատակը տոնում է Մեծ պահքի 3-րդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը[3]։
Աստվածաբան է, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, դասախոս, րաբունապետ։ Գրիգոր Տաթևացին Տաթևի փիլիսոփայական դպրոցի առաջավոր թևի նշանավոր ներկայացուցիչներից է, միջնադարի հայ աստվածաբանական մտքի խոշոր դեմքերից։ Նրա անվան հետ է կապվում Տաթևի համալսարանի համաժողովրդական մեծ անունը։
Տաթևացու գրավոր ժառանգությամբ առ այսօր ուսանում և քարոզում են Հայոց Եկեղեցու վարդապետները։ Նրա բազմաթիվ գրքերից պահպանվել են «Գիրք հարցմանցը», «Ոսկեփորիկը», «Ամառան» և «Ձմեռան» կոչվող քարոզագրքերը, մեկնություններ և այլ աշխատություններ, ինչպես նաև նրա նկարագրած երկու Ավետարանները։