Գևորգ Չմշկյան
հայ դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Գևորգ Չմշկյան (մարտի 7, 1837(1837-03-07), Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 10, 1915(1915-01-10), Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[1]), հայ դերասան, ռեժիսոր և թատերական գործիչ։ Արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից։ Չմշկյանը պայքարել է գեղարվեստական բարձրարժեք խաղացանկի, ռեալիստական ուղղության և բեմը արդի հասարակական խնդիրներին ծառայեցնելու համար, համագործակցել Գաբրիել Սունդուկյանի հետ, դարձել նրա պիեսների առաջին բեմադրողն ու գլխավոր դերակատարը։ Առաջինն է կապ ստեղծել արևելահայ և արևմտահայ թատրոնների միջև, թատերական գործունեություն ծավալել արևելահայ գավառներում[2]։
Արագ փաստեր Գևորգ Չմշկյան, Ծնվել է ...
Գևորգ Չմշկյան | |
---|---|
Ծնվել է | 1837 մարտի 7 |
Ծննդավայր | Թիֆլիս |
Մահացել է | հունվարի 10, 1916(1916-01-10) (տարիքը 78) |
Մահվան վայր | Պետրոգրադ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | դերասան, ռեժիսոր, թատերական ռեժիսոր և դրամատուրգ |
Ամուսին(ներ) | Սաթենիկ Չմշկյան |
Փակել