Գևորգ Աղաբեկի Քոլոզյան (1917, Նոր Բայազետ (այժմ Գավառ), Երևանի գավառ - հունիսի 25 1944, Ջերֆալկո, Սկարլինո, Տոսկանա, Իտալիա), կարմիր բանակային, հետո իտալական պարտիզան, պատերազմի ժամանակ մարմնով ծածկել է ֆաշիստական Գերմանիայի ռազմական կրակակետը։

Արագ փաստեր Գևորգ Քոլոզյան, 1917-1944 ...
Գևորգ Քոլոզյան
1917-1944
ԾննդավայրՆոր Բայազետ
Մահվան վայրՋերֆալկո, Սկարլինո, Տոսկանա, Իտալիա
ԳերեզմանGerfalco
Քաղաքացիություն Հայաստան
Զորատեսակպարտիզան
Ծառայության տարիներ1941—1944
ԿոչումԿարմիրբանակային
ԶորամասՊարտիզանական բրիգադ «Գուիդո Բոսկալիա»
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ Համաշխարհային Պատերազմ
ՊարգևներThumb
Փակել

Կենսագրություն

Ծնվել է 1917 թվականին Նոր Բայազետում։ 1938 թվականին ավարտել է մանկավարժական ուսումնարանը և դպրոցում գերմաներեն դասավանդել։ 1939 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ և մասնակցել Սովետա-ֆիննական պատերազմին, վիրավորվել է և մոտ կես տարի բուժվել Յարոսլավլի հոսպիտալում, որից հետո զորացրվել է և շարունակել դասավանդել հայրենի քաղաքի դպրոցում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից կամավոր մեկնել է ռազմաճակատ։

Մոտ մեկ տարի գտնվել է Վրաստանում, ուր ըստ մեկ աղբյուրի[1] մասնագիտացել է հետախուզական դպրոցում, ըստ մյուսի[2]` ռադիոդպրոցում։ 1942 թվականի գարնանից ծառայել է Ղրիմի ռազմաճակատի քաղբաժնում, ըստ այլ աղբյուրի[1]` ոչ մեկ անգամ նետվել է հակառակորդի թիկունք դիվերսիոն խմբերի հետ։

1942 թվականի մայիսի 8-ից մայիսի 11-ը ընկել է շրջապատման մեջ[2] և գերվել։ 1942 թվականից համարվում է անհետ կորած։ Ըստ այլ վարկածի[1]՝ գերվել է 1943 թվականին սլովակյան պարտիզանների հետ կապ հաստատելու համար հակառակորդի թիկունք նետվելու ժամանակ։

Գերությունն անց է կացրել Իտալիայում, 1944 թվականին փախել է և միացել «Գուիդո Բոսկալիա» պարտիզանական բրիգադին։ 1944 թվականի հունիսի 25-ին պարտիզանների ջոկատը շրջապատվում է։ Շրջապատումից դուրս գալիս ոտքից վիրավոր Քոլոզյանը սեփական մարմնով ծածկում է հակառակորդի հրակնատը, որը փակում էր նահանջի ճանապարհը։ Թաղված է Ջերֆալկոյում։

«Գատզետտա Ուֆիչիալե» պաշտոնաթերթը իր 1957 թվականի հունիսի 19-ի համարում հրապարակեց Գևորգ Քոլոզյանին հետմահու «Մարտական քաջության համար» բրոնզե մեդալով պարգևատրելու մասին։ 1966 թվականի մարտի 4-ին պարզվեց հերոսի ինքնությունը, գտնվեցին նրա ազգականները և Իտալիայի դեսպանը ԽՍՀՄ-ում նրանց հանձնեց մեդալը։

Ծանոթագրություններ

Տես նաև

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.