Դանիական մշակութային կանոն
From Wikipedia, the free encyclopedia
Մշակութային կանոն (դան․՝ Kulturkanonen), դանիական մշակույթին արժեք և դանիական մշակութային արժեքների անբաժանելի մաս ճանաչված արվեստի հուշարձանների ցանկ, որը կազմված է 108 կետից։
Մշակութային կանոնի ստեղծումը առաջարկել է Դանիայի մշակույթի նախարար Բրիան Միկելսենը (Brian Mikkelsen) 2004 թվականին։ Նախարարության հովանու տակ 35 մարդուց յոթ ընտրական հանձնաժողով է ստեղծվել։ Նախագծի ղեկավարն է նշանակվել պրոֆեսոր Յորն Լունդը (Jørn Lund)։ 2005 թվականի ապրիլի սկսվել է դանիական արվեստի կարևորագույն աշխատությունների ընտրելու աշխատանքը։ Դրանք ընտրվում էին ճարտարապետություն, դիզայն, գեղանկարչություն, թատրոն, գրականություն, կինեմատոգրաֆ և երաժշտություն կատեգորիաներում։ Բացի այդ մշակվել է երեխաների արվեստին նվիրված առանձին «Մշակութային կանոն»։ Վերջնական ցանկը հրապարակել են 2006 թվականի հունվարի 24-ին։
Մշակութային կանոնի ընտրելու գործընթացը բազմակողմանի քննադատության է ենթարկվել։ Տարբեր կազմակերպություններ առաջարկել են դանիական մշակույթի կարևորագույն նմուշների իրենց ցանկերը։
Աշխատությունների ընդգրկման հիմնական չափանիշն էր նրանց մեծ նշանակությունը դանիական մշակույթի համար։ Այդպես են ցանկի մեջ մտել.
- Սիդնեյի օպերային թատրոնը, որը Ավստրալիայում դանիացի ճարտարապետ է կառուցել։
- Դանիայում պատրաստված, բայց այժմ Գերմանիայի Շլեզվիգ քաղաքում գտնվող Բորդեսհոլմ սեղանի բեմը
- Իռլանդիայում կառուցված, բայց դանիական ֆյորդում գտնված «Skuldelev 2» վիքիգների դրաքարը
- «Ֆլորա Դանիկա», ի սկզբանե դանիական, իսկ հետագայում համասկանդինավյան աշխատություն։